Արցախցիները հավաքվել են կառավարության մոտ. ի՞նչ է կատարվում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քարվաճառի ու Քաշաթաղի բնակիչները այսօր՝ մարտի 5-ին, բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Մեզ սերտիֆիկատ է տրամադրվել, հիմա պահանջում ենք բանկերից, որ կարողանանք այդ սերտիֆիկատով բնակարան գնել: Արդեն 10-րդ օրն է, տարել, գնահատել են տվել, ամեն գնահատելուց գումար եմ մուծում: Չենք կարողանում բնակարան գնել, պետք է երկու սերտիֆիկատի համար 500 հազար գումար մուծենք, բայց մենք ի վիճակի չենք: Մենք ստանում ենք 280 հազար դրամ, որից 200 հազարը գնում է կոմունալ ծախսերին ու տան վարձին, որտեղից ես այդ 500 հազարը վճարեմ, տամ կանխավճար, որ կարողանամ տուն գնել: Մեր պահանջն այն է, որ այդ գնահատումները հանեն, թույլ տան գոնե երկու սենյականոց տուն գնել, որ կարողանանք 6 հոգով ապրել: Սերտիֆիկատի ժամկետը լրանում է, մնացել է երեք ամիս, բայց մենք դեռ ոչ մեկս տուն չենք գնացել: Ես ինքս 8 երեխայի մայր եմ, բոլորն էլ վարձով են ապրում: Ընտանիքում 6 հոգի ենք, միայն մի տղաս է աշխատում»,-ասում է ակցիայի մասնակիցներից մի կին: