Ինքնաթիռը «Հիթրոու» Է վերադարձել լազերից օդաչուի կուրանալու պատճառով
ՀասարակությունVirgin Atlantic ավիաընկերության A340 ինքնաթիռի օդաչուն հարկադրված Է եղել դադարեցնել դեպի ՆյուՅորք չվերթը Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանից թռիչքից գրեթե անմիջապես հետո, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին:
Վերթիռից շատ չանցած օդաչուին լազերով կուրացրել են, ինչից հետո անվտանգության նպատակով նա որոշում Է կայացրել չեղյալ հայտարարել թռիչքը եւ վերադառանալ օդանավակայան:
Դրա հետեւանքով չվերթն ստիպված հետաձգել են:
Ըստ BBC-ի՝ ինքնաթիռում եղել են անձնակազմի 15 անդաները եւ 252 ուղեւորներ, որոնց տեղավորել են հյուրանոցներում: Ոստիկանությունն առայժմ չի պարզել, թե հատկապես որտեղից են կուրացրել օդաչուին: