Սիրիայում ավիահարվածներ են հասցրել հիվանդանոցների. կան զոհեր
ՄիջազգայինՍիրիայի հյուսիսային տարածաշրջաններում ավիահարվածներ են հասցվել երկու հիվանդանոցների: Զոհվել Է առնվազն տասը մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իդլիբի նահանգում հարված Է հասցվել «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության աջակցությամբ աշխատող հիվանդանոցին:
Կազմակերպության տվյալներով՝ հրթիռային հարվածից հետո անհայտ Է հիվանդանոցի առնվազն ութ աշխատկիցների ճակատագիրը: Ընդ որում՝ կազմակերպությունը դժվարացել Է ճշտել՝ ում օդուժն Է պատասխանատու բուժհաստատության հրթիռակոծման համար:
Իր հերթին Լոնդոնում բազավորված «Մարդու իրավունքների նկատմամբ հսկողության սիրիական կենտրոնը» պնդում Է, որ հարվածի հետեւանքով զոհվել Է առնվազն ինը մարդ, իսկ հարվածներն հասցրել Է ռուսական օդուժը: Ռուսական կողմից առայժմ մեկնաբանություններ չեն ստացվել:
Բացի այդ, գնդակոծման Է ենթարկվել Աազազ քաղաքի հիվանդանոցը, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն տասը մարդ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դրա համար նույնպես մեղադրել Է Ռուսաստանին:
Ավելի վաղ Մոսկվան քանիցս կեղծիք Է համարել հաղորդումներն այն մասին, որ իր օդուժի հրթիռային ու ռմբային հարվածների հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: Հերթական նման հայտարարությունն արդել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը «Շպիգել» գերմանական հանդեսին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է փետրվարի 14-ին: