Ավակովը Սաակաշվիլիին «քաղաքական խաբեբա» է կոչել
ՄիջազգայինՈւկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն էմոցիոնալ է արձագանքել Սաակաշվիլիի կողմից կազմակերպված հակակոռուպցիոն արշավին, հատնում է НТВ.Ru-ն:
«Քաղաքական խաբեբան, որը խաբել է Օդեսայի բնակիչներին, փորձում է մոլորության մեջ գցել նաև ամբողջ երկիրը: Հյուրախաղերն սկսվում են փետրվարի 15-ին: Մտածե՛ք, պարզամիտ մի՛ եղեք»,- գրել է նա Twitter-ում:
Փետրվարի 16-ից Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի սկսած «Հանուն մաքրման» շարժումը հաղորդել է Ուկրաինայի արևմուտքում ֆորումներ անցկացնելու մտադրության մասին: Նպատակը 1 մլն ստորագրություն հավաքելն է՝ հակակոռուպցիոն նոր օրենսդրության, նոր կառավորության ձևավորման և գլխավոր դատախազի փոփոխության համար: