ԵՄ-ի գագաթնաժողովի մասնակիցներն առանձին հանդիպում կանցկացնեն Թուրքիայի վարչապետի հետ
ՄիջազգայինԹուրքիան հրավիրված չԷ Եվրամիության՝ փետրվարի 18-19-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին, ԵՄ-ի 11 երկրների ղեկավարներ գագաթնաժողովի սկսվելուց առաջ ԵՄ-ին առընթեր Ավստրիայի մշտական ներկայացուցչությունում Թուրքիայի վարչապետի հետ առանձին կոնսուլտացիաներ կանցկացնեն Սիրիայի հակամարտության եւ միգրացիոն խնդրի շուրջ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԵՄ-ի երկրների 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման կողասրահներում հայտնել Է եվրոպական դիվանագիտական մի աղբյուր: Սպասվում Է, որ Թուրքիան կպահանջի միգրանտների հետ կապված օգնությունը 3 մլրդ եվրոյից ավելացնել մինչեւ 5 մլրդ եվրո:
«Ոչ, Թուրքիան չի մասնակցի գագաթնաժողովին: Պլանավորված Է նախնական հանդիպում, որը կկայանա ԵՄ-ին առընթեր Ավստրիայի մշտական ներկայացուցչությունում, որին կմասնակցեն հանրակցության 11 երկրների ղեկավարներ եւ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն»,- հայտնել Է եվրոպացի դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: