Վախեցած են. խնդրել են, որ իրենց էլ զենք տրամադրեն․ «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում քպականների հետ կապված մի քանի «պայթուցիկային» պատմություններ եղան: Նախ՝ քպական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում է ռումբ տեղադրվել, որը մեծ ուժգնության չի եղել, բայց պայթել է: Հետո ռումբ հայտնաբերվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության գրասենյակներից մեկի մոտ, իսկ փետրվարի 26-ին՝ ՔՊ-ի՝ Արաբկիրում գտնվող գրասենյակի մոտ:
Ճիշտ է, ոստիկանությունը պաշտոնապես պարզաբանեց, որ վերջին երկու դեպքում «հայտնաբերվածը պայթուցիկ սարք չի եղել, այլ «մուլ յաժ», այն վտանգավոր չէ», այդուամենայնիվ, քպականների շարքերում գնալով խորանում են առանց այն էլ բավական սուր վախերը: Առավել ևս, որ մի քանի քպականներ «ռումբի» ու «պայթելու» թեմայով հաղորդագրություններ են ստացել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենից սարսափահար քպականները որոշել են իրենց անձնական անվտանգությունն ապահովագրել: Ի մասնավորի, այն պաշտոնյաներն ու պատգամավորները, որոնց օրենքով զենք չի հասնում, դիմել են ՆԳ նախարարություն՝ խնդրելով իրենց զենք տրամադրել ինքնապաշտպանության նպատակով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում