Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Ամենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ «Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու


«Գոնե աղջիկներիս հրաժեշտ տայի, չհասցրեցի»․ մայոր Գարիկ Հուռումյանի վերջին խոսքերը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


50-ամյա ՊԲ մայոր Գարիկ Հուռումյանը ծառայում էր ՀՕՊ զորքերում։ Կինը՝ Բելլան, MediaHub-ի հետ զրույցում պատմում է, որ Գարիկի հետ ապրած 19 տարվա համատեղ կյանքում չի հիշում մի օր, որ ամուսինը ծառայության վայրում չլինի։ Որպես սպա՝ զգում էր դրա ողջ պատասխանատվությունը։ 

Գարիկը մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ 2020-ին մասնակցել է Շուշիի պաշտպանության համար մղված մարտերին։ Ծառայում էր պաշտպանության բանակի գլխավոր շտաբում։ 

«Սեպտեմբերի 19-ին շտաբում էր, երբ իրավիճակը դարձել էր անվերահսկելի, ասացին, որ ադրբեջանցիները մոտենում են Ստեփանակերտին, «26»-ի ուղղությունը չի պահվում, օգնության կարիք կա։ Գարիկն ու իր մոտ գտնվող տղաներից մի քանի հոգի գնալու պատրաստակամություն են հայտնում։ Այդ ընթացքում ես էլ, մեր բոլոր հարազատներն էլ շատ ենք փորձել կապ հաստատել նրա հետ, բայց զանգ չի գնացել»,- ասաց Բելլա Ասծատրյանը։ 

Գարիկը 3 անչափահաս դուստրերի հայր է։ Բելլան ասում է՝ նա մի ներքին անբացատրելի կապ է ունեցել աղջիկների հետ, նրանց հետ ընկերություն էր անում։ Լավ հայր ու օրինակելի ամուսին էր։

Նրա կյանքն ընդհատվեց սեպտեմբերի 20-ին, Ստեփանակերտից ոչ հեռու՝ Ստեփանակերտ-Շուշի անտառային հատվածում, դիպուկահարի արձակած կրակից։ Մարտական ընկերներից Մհերն ու կամավորական Սևակը պատմում են․ «Ներքին կապով լուրեր հասան, որ կրակի դադարի մասին պայմանավորվածություն կա, քիչ էր մնացել, որ ժամը կեսօրվա 2-ը դառնա։ «Բոյը» շարունակվում էր ավելի ինտենսիվ։ Մենք կռիվ տալով «26»-ից իջել ենք։ Գարիկն ասաց՝ «գոնե աղջիկներիս հրաժեշտ տայի, չհասցրեցի», մենք ասացինք, որ շուտով կավարտվի կռիվը, կտեսնես, բայց ինքը շատ անհանգիստ էր, կարծես զգում էր իր վերահաս մահը»։ 

Տղաներն ասում են, որ քիչ անց ադրբեջանցի դիպուկահարի ուղիղ նշանառության կրակից իրենց աչքի առաջ ընկնում է Գարիկ Հուռումյանը. «Մենք փորձեցինք օգնել նրան, մի բան անել, որ փրկենք կյանքը, բայց րոպեներ հետո Գարիկն անմահացավ»։ 

Նրանք այնուհետև փորձել են իջեցնել զոհված հրամանատարի մարմինը։ Մոտ 500 մետր առաջանալուց հետո, ադրբեջանցիներն այս անգամ կրակել են Մհերի ոտքին, հաջորդ փորձից՝ Սևակի ոտքին ու ձեռքին. «Կարծես չէին թողնում, որ Գարիկի դիակն իջեցնենք»։

Իրենց մոտ գտնվող Կարենն ու ևս մի հոգի գրկել են Մհերին, հանել տարածքից, իսկ Սևակն ինքնուրույն է դուրս եկել։ Տղաները ոտքով երկար ճանապարհ են անցել անտառով, մինչև հասել են Ստեփանակերտի հիվանդանոց։ Գարիկի դին մնացել է այդ հատվածում։ 

Նույն օրը Բելլային ու Գարիկի հարազատներին է հասել իրենց հերոսի զոհվելու մասին լուրը։
«Համակերպվել իրականության հետ չէր ստացվում։ Դա ամենածանր շրջանն էր և՛ Արցախի համար, և՛ հատկապես մեր ընտանիքի համար։ Մի կերպ պետք էր բանակցել, որ գոնե ամուսնուս աճյունը դուրս բերեինք, իսկ դրա համար օրեր են եղել հարկավոր և ուժեղ նյարդեր»,- ասում է կինը։

Մի քանի օր անց՝ ռուսների միջնորդությամբ Արցախի նախագահի հետ բանակցելուց հետո, դիակների փոխանակման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ադրբեջանական զորքը որոշակի հետ է քաշվել Ստեփանակերտի մատույցներից։ Մհերը, Սևակն ու Կարենը օպերատիվ շտաբում քարտեզով տեղորոշել են Գարիկի գտնվելու վայրը, որից հետո սկսվել է որոնումները։ Ընկերներից Արամ Գրիգորյանը ռուս խաղաղապահների ներկայությամբ փորձել է դուրս բերել Գարիկի աճյունը, սակայն, այդ օրը չի հաջողվել։

«Ադրբեջանցիներն այդտեղից հավաքում էին իրենց զորքի դիերը, տեղավորում «Կամազ» մեքենայի մեջ։ Նրանց հետ տարել են նաև Գարիկի մարմինը։ Իսկ հաջորդ օրը փրկարար ծառայության ղեկավար Մեխակ Արզումանյանին «Ղայբալիշեն» հատվածում փոխանցել են 4 դի, որից մեկը Գարիկն էր»,- նասում է նա։ 

Գարիկ Հուռումյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զիվորական պանթեոնում։ Հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ Բելլայի խոսքով՝ ընտանիքի համար ծանր ժամանակաշրջան է, կյանքն առանց Գարիկի կորցրել է իր իմաստը, իսկ ամենածանրը հատկապես 3 դուստրերի համար է, ովքեր մշտապես կարոտում են հորը և հին օրերի այն երջանիկ կյանքը, որ մնացել է Արցախում…

Հունան Թադևոսյան

Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Ամենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու Նավթի գներն աճել են Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԲաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի
Ամենադիտված