JPMorgan-ը կկրճատի ավելի քան 5 հազար աշխատակիցների
ՀասարակությունJ.P. Morgan Chase-ն սկսել Է կրճատումները, որոնք, ինչպես սպասվում Է, կվերաբերեն ավելի քան 5 հազար աշխատակիցների, գրել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Կրճատումները, որոնք արդեն սկսվել են, հաջորդ տարի կհանգեցնեն հաստիքակազմի առնվազն 2 տոկոս նվազման, դրանք նպատակամղված են ծախսերի կրճամանը եւ Միացյալ Նահանգների խոշորագույն բանկի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
JPMorgan-ն իր ցանցի 5,57 հազար մասնաճյուղերի աշխատանքը վերանայում Է, որպեսզի անցնի բարձրտեխնոլոգիական լուծումների եւ նվազեցնի օպերացիոնիստների քանակը:
JPMorgan-ում աշխատակիցների քանակը վերջին 12 եռամսյակներից 11-ի արդյունքներով եւ մարտի 31-ի դրությամբ նվազել Է 241,15 հազարով: Դա մոտավորապես 7,7 տոկոսով (20 հազարով) քիչ Է գագաթնակետային մեծությունից, որը գրանցվել Է 2012 թվականի առաջին եռամսյակում:
Համեմատության համար նշենք, որ Bank of America-ն այդ ժամանակամիջոցում հաստիքակազմը կրճատել Է մոտավորապես 20 տոկոսով, Citigroup-ը՝ 9,1 տոկոսով, նշված Է հոդվածում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: