Ինչո՞ւ էին 20 րոպեով փակել Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը
Ուշադրության կենտրոնումAravot.am-ը գրում է .
Այսօր, փետրվարի 15-ին մոտավորապես 10.10 րոպեից մինչեւ 10.30 րոպեն Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը 2 կողմից երթեւեկության համար փակ էր: Թունելի 2 կողմերում ավտոմեքենաների շարասյուներ էին գոյացել: Որոշ վարորդներ չսպասելով թունելի բացմանը` երթը շարունակեցին ավելի երկար` Սեմյոնովկա գյուղով ձգվող ճանապարհով: Թունելի փակման պատճառը Դիլիջանի կողմից շարժվող հսկա տրանսպորտային միջոցն էր, որը տեղափոխում էր տրակտոր: 2.4 կմ երկարությամբ թունելում այդ տրանսպորտային միջոցի անվտանգ երթեւեկությունն ապահովելու համար ժամանակավորապես արգելել էին այլ տրանսպորտային միջոցների մուտքը ավտոմոբիլային թունել: