Երեխաների կյանքը վտանգված է եղել․ ողբերգությունը կանխվել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներից մեկը տուն գնալիս Տիչինայի փողոցում աղբամանների մոտ նկատել է երեխաների: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեխաների վարքագիծը կասկած է առաջացել պարեկի մոտ, և նա, մոտենալով նրանց, նկատել է, որ երեխաները նռնակի նմանվող առարկայի հետ են խաղում:
Պարեկը երեխաներին, որոնք եղել են 5 հոգի, տարհանել է նշված վայրից, ապա դեպքի մասին տեղեկացրել ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատարին: Դեպքի վայր են ժամանել իրավապահներ, տարածքը սահմանազատել: Ժամանել են նաև քննիչը և քրեագետը: Քրեագետը վնասազերծել է նռնակը և այն տեղափոխել անվտանգ վայր: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են՝ ինչ հանգամանքներում է նռնակը հայտնվել աղբամանների մոտ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live