Ճապոնիայի վարչապետը, չիմանալով, կենդանիների համար նախատեսված ակտիվ կենսահավելույթ է տվել իր կնոջը
ՄիջազգայինՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, ելույթ ունենալով խորհրդարանում, խոստովանել Է, որ իր կնոջն ակտիվ կենսահավելույթ Է տվել, որը նախատեսված Է ընտանի կենդանիների համար: Վարչապետը հայտնել Է, որ իր կնոջ համար գնել Է Ճապոնիայում հանրաճանաչ հակաօքսիդիչ՝ չկասկածելով, որ արդեն ճիշտ նույնպիսի պատրաստուկ գոյություն ունի նաե ւ կենդանիների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եղավ այնպես, որ ես կնոջս տվեցի սեսամին (կենսահավելույթ քնջութի հիմնանյութի վրա, հակաօքսիդիչ երիտասարդացնող Էֆեկտով): Նա ամբողջը խմեց, եւ միայն հետո մենք իմացանք, որ դա եղել Է սեսամին կենդանիների համար: Ստուգեցի՝ պարզվեց, որ մարդկանց համար պատրաստուկի եւ կենդանիների համար նույն հավելույթի բաղադրությունը միանգամայն նույնն Է»,- հայտնել Է վարչապետը:
Վարչապետի տիկինը՝ Ակիե Աբեն, Ճապոնիայում ճանաչված Է անբասիր ճաշակի, նուրբ հումորի շնորհիվ: Վարչապետը միշտ Էլ ընդգծում Է իր ջերմ զգացմունքները կնոջ նկատմամբ եւ հաճախ Է նրան սեր խոսոտովանում սոցցանցերի իր Էջում:
Վարչապետը չի հայտնել շների համար նախատեսված ակտիվ կենահավելույթի համային որակների վերաբերյալ կնոջ արձագանքների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: