Ցյուրիխում ընթացող ՖԻՖԱ-ի կոնգրեսում ռումբի սպառնալիք է հնչել
ՀասարակությունՑյուրիխում ընթացող ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսի ժամանակ շվեյցարական ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ կոնգրեսի դահլիճում ռումբի պայթյունի սպառնալիք կա:
Հաղորդագրությունը տեղական ոստիկանությունը ստացել է տեղական ժամանակով 11:00-ին: Դեռևս հայտնի չէ, արդյոք կշարունակի՞ իր աշխատանքը ՖԻՖԱ-ի կոնգրեսը, սակայն կոնգրեսը հյուրընկալած շենքի շուրջբոլորը հանգիստ է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Մայիսի 29-ին ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսի ժամանակ պետք է ընտրեն ՖԻՖԱ-ի նոր նախագահին: ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին կմասնակցեն երկու թեկնածու՝ ՖԻՖԱ-ի գործող նախագահ 79-ամյա Բլատերը և Հորդանանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ալի բին ալ Հուսեյնը: