Ադրբեջանը շարունակում է բնակեցնել օկուպացված Բերձորն ու Աղավնոն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանցիների մեկ այլ խումբ բնակության նպատակով Բաքվի հանրակացարաններից ուղևորվել է Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղ և Բերձոր (Լաչին) քաղաք։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ այս փուլում Աղավնո է տեղափոխվել 4 ընտանիք (11 հոգի), իսկ Բերձոր՝ 20 ընտանիք (78 հոգի)։
Ըստ Ադրբեջանի պաշտոնական վիճակագրության, առ այսօր օկուպացված Բերձոր քաղաքում մշտական բնակություն է հաստատել 451 ընտանիք (1705 մարդ), իսկ Աղավնոյում՝ 211 ընտանիք (808 մարդ):