Երևանում մայրը բռնnւթյուն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. ի՞նչ է հայտնի Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատև ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Ե՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարի Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Որ ասում են՝ Արարատը մերն ա, Դադիվանքը մերն ա, դա պատերազմ է․ Փաշինյան «Թատրոնի միջոցով հայ երեխաները ԱՄՆ-ում չեն մոռանա լեզուն». Լոս Անջելեսում գործող «Glendale theatre group» տիկնիկային թատրոնը ներկայացնում է հայկական մշակույթը Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նաև թաց ձյուն․ եղանակն առաջիկայում


Պայթյունի ու հրդեհի տեսանյութում «Արման» գոռացողն ամուսինս է․ 5 ամիս նա անհետ կորած է համարվում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ավագյանների ընտանիքում 5 ամիս շարունակ անորոշություն է․ Ավագի ու Գոհարի որդին՝ 22-ամյա Արման Ավագյանից ընտանիքը լուր չունի նախորդ տարվա սեպտեմբերի 25-ից։ 

Գոհարը MediaHub-ին պատմում է ընտանիքի ապրումները։ «Ո՛չ գիշերն ենք հասկանում, ո՛չ ցերեկը։ Մեր սրտում, մտքում, աղոթքներում ու ամենուր Արմանն է, նրա հետ կապված հիշողություններն ու այն անսահման կարոտը, որ տանջում է մեզ»,- ասում է մայրը։ 

Ավագյանների ընտանիքը 2020 թվականի պատերազմից հետո Մարտունու շրջանի Շեխեր գյուղից տեղահանվել ու ապաստանել էին Ստեփանակերտում։ Ամեն ինչ սկսել նորից։ Մինչ այդ, ասում է Գոհարը, իր ընտանիքին ամենածանր փորձությունն էր բաժին հասել։ Արմանը, որ ծառայում էր Ներքին Հոռաթաղի զորամասում, ծանր վիրավորում էր ստացել։ Նրա կյանքը փրկվել է միայն իր համառության ու կենսասիրության շնորհիվ։

«Օրը 2 անգամ զանգում էր։ Վիրավորվելու օրը ես շատ վատ զգացողություններ ունեի, բայց ինքն ասել էր չզանգեք, երբ հարմար լինի՝ կզանգեմ։ Զանգեց, հարցրեցի որպիսության մասին, ասաց՝ «մեր տեղը հանգիստ է, ես լավ եմ, չմտածես»: Մի քանի րոպե հետո ամուսինս ասաց, որ վիրավորվել է, ուղղակի չէր ուզում ինձ վատ դրության մեջ դներ։ Դժվար օրեր էին, բայց հիմա այդ օրերին եմ կարոտում»,- արտասվում է Գոհարը։ 

Արմանին տեղափոխել են Հայաստան, բուժում ստանալուց հետո նորից վերադարձել է Արցախ։ Պատերազմից հետո՝ համալսարանում ուսանելուն զուգահեռ, նա աշխատանքի էր ընդունվել Ազգային անվտանգության ծառայությունում։ Ամեն ինչ հարթ ու գեղեցիկ էր թվում, անգամ Արցախի համար բախտորոշ ժամանակաշրջանում՝ բլոկադայում։

«Պատերազմը սկսվեց, ամուսինս դիրքերում էր։ «ՑՈՐ»-ի զորամասի տղերքի հետ մասնակցել է Ստեփանակերտի պաշտպանության համար մղված մարտերին։ Պատերազմի ավարտից հետո օրեր շարունակ նրանից լուր չի եղել։ Բայց հրաշքով դուրս են եկել «զասադից», եկել հասել մեզ»։ 

Այդ ընթացքում Արմանը ծառայության հետ մեկտեղել է մոր ու քրոջ մասին հոգատարությունը։ Գոհարն ասում է, որ հատկապես քրոջ՝ Անետայի հետ շատ էր կապված։ «Սիրում է կյանքը, ընկերներին, կամեցող տղա է, լույսով լի սիրտ ունի։ Ամեն րոպե սպասում ենք նրա վերադարձին, բայց ինչպես ու երբ` չգիտենք։ Երեխաս տանջվում է աչքիս առաջ, եղբորն է կարոտում»,- ասում է նա։

Սեպտեմբերի 25-ին, երբ բոլորի պես Ավագյանները ևս պատրաստվել են գաղթել, Արմանն ասել է, որ վառելիքը քչություն կանի. «Այդ օրը առողջական զգացողությունս վատ էր, պառկել էի։ Չգիտեմ՝ ում զանգով էր հասել Հայկազով, ինչպես է գնացել։ Հետո ամուսինս էր իջել այդ տարածք, այնտեղ հանդիպել էին իրար։ Պայթյունը որ եղավ, ալիքը Ավագին հակառակ ուղղություն է տարել, Արմանիս՝ չգիտեմ։ Ամուսինս մինչև ուշքը գլուխն է հավաքել, տեսել է Արմանը չի երևում։ Պայթյունի տարածքից մի տեսանյութ կա, Արման գոռացողը ամուսինս է, գլուխը կորցրած որդուն էր փնտրում»...

 Հայաստան տեղահանվելուց հետո ընտանիքը ԴՆԹ թեստ է հանձնել, սակայն, 22-ամյա երիտասարդից նույնականացում չի հաջողվել։ Նույն պատկերն է ևս 20 հոգու դեպքում, նրանք վառելիքաքսուքային նյութերի պահեստում տեղի ունեցած աղետից հետո համարվում են անհետ կորած։ 

«Այն ժամանակ ուրախ էի, վստահ էի, որ որդիս ողջ է, դրա համար ԴՆԹ-ն չի հաստատվում, հիմա զգացողություններս խառն են, խելագարվում ենք անորոշությունից»,- հավելում է որդուն ամեն վայրկյան սպասող մայրը:

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

Իսայելում հայերի շրջանում վնասներ ու զոհեր չկան, թեև բավական լարված գիշեր ենք անցկացրել. ՉերնամորյանՄի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը12 հատկանիշ․ ինչ են փնտրում տղամարդիկ կնոջ մեջՔիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել․ Երևանի ավտոբուս ՓԲԸԿտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Գևորգ Պապոյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըՎաղվա հոսանքազրկումների մասինՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանԼրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Վթարային ջրանջատում Իվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՀայաստանում անքնության և քնի խանգարումների տարածվածությունը բավականին բարձր է. ուսումնասիրություն Արցախից բռնի տեղահանված 87-ամյա կինը մոտ 1 տարի է չի կարողանում ՀՀ քաղաքացիություն ստանալԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱվանեսյանԴոլարի փոխարժեքը աննշան աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել ենԵրևանում մայրը բռնnւթյուն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. ի՞նչ է հայտնի Էր Ռիադում պայթյուններ են հնչել. կան տուժածներԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատև ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է ԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Ե՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարի Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԿդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Իշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՈր ասում են՝ Արարատը մերն ա, Դադիվանքը մերն ա, դա պատերազմ է․ Փաշինյան Ֆասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն Մարուքյան«Թատրոնի միջոցով հայ երեխաները ԱՄՆ-ում չեն մոռանա լեզուն». Լոս Անջելեսում գործող «Glendale theatre group» տիկնիկային թատրոնը ներկայացնում է հայկական մշակույթը Իշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված