Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրից հետո 7-րդ տեղում է
ՍպորտՊատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը գեղասահքի կարճ ծրագրից հետո 7-րդ տեղում է:
Գեղասահքի կարճ ծրագրում հանդես էր գալիս 16 գեղասահորդ:
Գալուստյանը հանդես եկավ 10-րդ համարի ներքո և հավաքելով 55,89 միավոր՝ զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Առաջին տեղում 60,87 միավորով Ճապոնիայի ներկայացուցիչ Յունա Շիրայիվանն է:
Անաստասիա Գալուստյանի հաջորդ ելույթը կլինի փետրվարի 16-ին, որի ժամանակ գեղասահորդները կներկայանան ազատ ծրագրով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: