Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի գործընկերոջ հետ
HeaderԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցը կայացել է Համոնդի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են փետրվարի 11-ին Մյունխենում Սիրիայի հարցով տեղի ունեցած համաժողովն ու դրա ընթացքում ընդունված որոշումների շուրջ զարգացումները: