Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 18/06/26 Կենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր


«Չեմ հավատում, որ Արամս էր, սպասում եմ, որ գալու է, դա է ուժ տալիս». բժիշկ Արամ Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Ջրականում, ամփոփվել Եռաբլուրում 11 ամիս անց. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարև, Սասունցի Դավիթ: Դու շատ համարձակ, ներողամիտ, ազնիվ և քաջ ես: Ես կցանկանայի, որ իմ ընկերը լինեիր, սովորեիր մեր դասարանում: Ես կսովորեցնեի քեզ գրել, կարդալ, և դու կիմանայիր, որ Մսրա Մելիքի նման խարդախները միշտ պարտվում են: Եվ դու չէիր ընկնի Մսրա Մելիքի ծուղակը: Այսպիսով, ավարտում եմ նամակս: Քեզ հարգող, միշտ հիշող Ստեփանյան Արամ»: Արամը 2005 թ.-ին՝ երրորդ դասարանում նամակ է գրել Սասունցի Դավիթին: Նամակի վերջում ավելացրել է ամսաթիվն ու հայրենի քաղաքի՝ Արտաշատի անունը: Տարիներ անց մայրիկը գտել է նամակը, մասունքի պես պահում է այն: Աշխույժ ու ակտիվ Արամը հայրենասեր էր, ընկերասեր, արդարամիտ, ճշմարտության համար պայքարող: «Չնայած աշխուժությանը, ամեն ինչի մեջ չէր ընկնում, փորձում էր շատ լսել, երբ պետք էր, խոսում էր: Կռվարար չէր, հակառակը՝ սիրում էր բոլորին հաշտեցնել: Դպրոցում լավ էր սովորում: Եվ անգամ կարող էր ուղղումներ անել: Օրինակ՝ մի օր քիմիայի ուսուցչուհուն ասել էր, որ խնդիրը սխալ է գրել, պատասխանն էլ սխալ է ստացվելու: Դե, ուսուցիչներն էլ չեն սիրում, երբ իրենց ուղղում են»,զրույցի ժամանակ ասում է տիկին Ջավահիրը՝ Արամի մայրիկը:

Նրա խոսքով, ինչպես ուսուցիչները ներկայացնում էին դասը, նույն կերպ Արամը մատուցում էր, գիրքը կարող էր չբացել: «Առարկաներից սիրում էր Հայոց պատմությունը: Շատ էր սիրում, երբ իր համար ընթերցում էի, ավելի լավ էր ընկալում: Հովհաննես Թումանյան, Պարույր Սևակ էի ընթերցում, հաճույքով լսում էր: Սիրում էր մաթեմատիկան: Հինգ տարեկանում մինչև իննի աղյուսակը գիտեր: Պապիկն էր սովորեցրել: Անգիր անել չէր սիրում, պետք է հասկանար այն, ինչի մասին գրում էր, այն, ինչ պատմում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արամի մայրիկը:

Դպրոցին զուգահեռ Արամը նաև սպորտի է հաճախել, բայց ըմբշամարտից հրաժարվել է և ստիպել ծնողներին իրեն շախմատի տանել: «11 տարեկան էր, ուսուցիչն ասաց, որ ավելի վաղ տարիքից պետք է շախմատի հաճախել: Հետո հավելեց՝ երկու հարց կտամ, եթե հասկանամ, որ ընդունակ է, կվերցնեմ իրեն որպես աշակերտ: Արդյունքում Արամը սկսեց հաճախել շախմատի դասերի: Արտաշատի Արարատ Գոլեցյանի անվան դպրոցի անունից մասնակցել են շախմատային մրցաշարերի, իրենց՝ երեք տղայից և մեկ աղջկանից կազմված խումբը երեք անգամ մեդալի է արժանացել: Վերջին անգամ մրցումների էին մասնակցում Արցախում: Բժշկական համալսարանում սովորելու տարիներն էլ շախմատային մրցումների էր մասնակցել, մեդալի արժանացել»: Դեռ ատամհատիկին է Արամն ընտրել բժշկի մասնագիտությունը: Տիկին Ջավահիրի խոսքով, որդին նաև շատ էր ազդվել, երբ տարիներ առաջ սխալ վիրահատության հետևանքով պապիկը կուրացել էր:

«Ասում էր՝ այնքան լավ բժիշկ պետք է լինեմ, որ նման սխալներ թույլ չտամ»: Արամն ընդունվում է Բժշկական համալսարան, ինչն ընտանիքի համար մեծագույն ուրախություն էր: «Սիրում էր բարձր կուրսերի հետ դասի նստել, երբ իրեն ասում էի, որ չի կարելի, դժգոհում են, պատասխանում էր՝ մա՛մ, ինձ հետաքրքիր է»: Արամը սովորում էր ռազմաբժշկական ֆակուլտետում: «Ամեն տարի ռազմաբժիշկներին 2 ամսով տանում էին զորամասեր: Արդարություն էր ուզում հաստատել ամենուր, զորամասերից մեկում զինվորներին տրված ուտելիքի գույնն այլ էր եղել, իրեն դուր չէր եկել: Արամն ընդդիմացել էր, առհասարակ, փորձում էր օգտակար լինել զինվորներին ինչով կարող էր»: Տիկին Ջավահիրի խոսքով, 2019 թ.-ի քննություններից մեկի պատասխանները դասախոսը լիարժեք չի համարում, քննությունը չի նշանակում:

«Արամին զորակոչեցին ծառայության: Կարգն էր այդպիսին: Ծառայելուց հետո պետք է վերադառնար, հանձներ իր քննությունը: Մեկնեց Ջրական՝ որպես ռազմաբժիշկ: Արամս տարված էր վնասվածքաբանությամբ: Ընտրել էր այդ մասնագիտացումը: Վնասվածքաբան-օրթոպեդ Լևոն Ժամագործյանի հետ երեք անգամ մասնակցել է վիրահատությունների: Տղաները պատմում են, որ եթե ձեռքի տակ գործիքներ ունենար, հենց մարտի դաշտում վիրահատություններ կաներ, կապում էր, ֆիքսում վնասվածքները, օգնում բոլորին»: Սկսվեց պատերազմը: «Նախքան պատերազմական օրերի մասին պատմելը, նշեմ, որ Արամս պետք է արձակուրդ գար, սակայն օրերը «հավաքում» էր, որպեսզի եղբոր նշանդրեքին տանը լիներ: Ինձ հետ զրույցում նաև հասկացրեց, որ իր ընկերուհու տուն էլ պիտի գնանք: Ուրախությանս չափ չկար: Օգոստոսին զանգեց, ասաց, որ ուզում է հետախուզության դասակում ծառայությունը շարունակել: Հարցրեցի, թե ինչու, ասաց, որ դեռ մտածում է, բայց օրդինատուրա ընդունվելու ժամանակ դա արտոնություն կդառնա անվճար սովորելու համար: Ընթացքում զրուցում էինք, իրեն ավագ սերժանտի կոչում էին տալու, հրամանը գալու էր սեպտեմբերի 25-ին, այդ ժամանակ էլ սերժանտի կոչումով պետք է տուն գար:

Սեպտեմբերի 23-ին զանգեց՝ մա՛մ, շատ խառն եմ, կզանգեմ: Բայց գլխի չէի ընկնում, թե ինչ է կատարվում: Հետո արդեն իմացանք, որ սեպտեմբերի 25-ին իրենց զորամասից հրետանին դուրս են բերել, թաքցրել, բայց դրա տեղը թշնամին ևս իմացել է: Սեպտեմբերի 27-ին արդեն եղբորն է զանգել՝ ապե՛ր, կռիվը սկսվել է, մամայենց լավ կնայես: Երբ եղբայրը հարցրել է, թե որտեղ է, արձագանքել է՝ տարբեր տեղեր, չեմ կարող ասել: Մեծ տղաս ասել է, որ ջոկատով կմիանան իրենց, իսկ Արամը խորհուրդ է տվել՝ ապե՛ր, զգույշ կլինես: Արամը վստահ էր, որ եղբայրը գնալու է իր մոտ»: Երկրապահների խմբով տիկին Ջավահիրի ավագ որդին սեպտեմբերի 30-ին արդեն Ջրականում էր: «Տղաներն անտառներում են եղել, թփերում, Արամն իր ընկերներին ասել է՝ եթե մեզ ձայն տան, մինչև եղբայրս անունը չտա, դուրս չենք գալու, գիտեմ, որ եղբայրս ջոկատով գալու է: Եվ միայն Զորոյի անունը լսելուց հետո են տղաները թաքստոցից դուրս եկել: Սեպտեմբերի 29-ին ինձ հետ խոսել է՝ մա՛մ, հեռախոսիս քարտը և իմ բանկային քարտը անվավեր ճանաչիր, որովհետև դուրս ենք եկել զորամասից ու ամեն ինչ թողել այնտեղ, թող օտարի ձեռքը ոչինչ չընկնի: Արամն ասաց, որ թշնամին մտել է զորամաս, իսկ զինվորները կարողացել են հակառակ կողմից դուրս գալ: Կարող ենք, չէ՞, կասկածներ ունենալ, որ թշնամին հստակ իմացել է, թե ուր է գալիս»:

Հոկտեմբերի 1-ին մայր ու որդի զրուցել են: Տիկին Ջավահիրն ասում է՝ որդու ոգին տեղն էր, մեկ րոպե անգամ չի մտածել նահանջի մասին: Արամի ավագ եղբայրը շրջափակման մեջ է հայտնվել 12 օր, իսկ Արամի ուղղությունը դեպի Ջրական էր, նշել է, որ շատ լավ տղաների հետ է ծանոթացել: Նախքան այդ հասցրել է լինել Կարմիր շուկայում և այլ վայրերում, օգնություն ցույց տալ զինվորներին: Կյանքեր է փրկել, իր ձեռքերի վրա նաև զինվոր է մահացել, ինչն ընկերների խոսքով մեծագույն ցավ էր Արամի համար, որ չկարողացավ փրկել, որ ինչ-որ բան անելն իր ուժերից վեր էր: Ճակատագի՞ր է, թե՞ ինչ, բայց երկու եղբայր իրար մոտ են եղել, մի քանի դիրք այն կողմ, բայց անտեղյակ եղել դրանից: Մայրիկի խոսքով, չեն ունեցել ռացիա, անհրաժեշտ իրեր, զենք:

Հոկտեմբերի 3-ի լուսադեմին Արամը Ջրականում անմահանում է, ասում են, որ ձեռնամարտի են բռնվել թշնամու հետ: Արամը տուն է «վերադառնում» 11 ամիս անց: Մի քանի ԴՆԹ հետազոտություն է իրականացվել, բայց, ի վերջո, ընտանիքը Սևանի դիահերձարանում է «գտել» որդուն: Արամը ճանաչելի չի եղել, մայրիկի խոսքով, ասել են. «Ձեր որդին է, եթե «չվերցնեք», եղբայրական գերեզմանատանը կհուղարկավորենք»: Բժիշկ Արամի մասին զրույցը լուսավոր, ցավոտ, բազում անպատասխան հարցերով ստացվեց: «Մինչև հիմա չեմ հավատում, որ Արամս էր, սպասում եմ, որ գալու է, երևի դա է ուժ տալիս: Չգիտեմ՝ մայրական սի՞րտս է, թե՞ ինչ, բայց չեմ հավատում: Անընդհատ խոսում եմ իր հետ, բայց կարոտը խեղդում է: Մի խոսք ուներ, ասում էր՝ մեր երկիրը դեպի լավը պետք է փոխեմ, չգիտեմ, թե ինչո՞ւ էր նման բան ասում»:

Հ. Գ. - Արամ Ստեփանյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և ԵԿՄ-ի «Հայրենիքի պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 18/06/26Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՎթար է․ ջուր չի լինելու Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Ինչու է առաջանում ամառային դեպրեսիան և ինչպես պայքարել դրա դեմՆակամուրան հնարավոր է միանա իտալական թոփ ակումբինՀունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԲարձրորակ սուրճը կարո՞ղ է նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնիՀունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու+37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինՇտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռներըԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումըԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր Կամենդատյան​UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՀայհիդրոմետի տնօրենը գրում էՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՊայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԱշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանՄԻԵԴ-ն Ապրիլյան պատերազմի գործերով առաջին վճիռն է հրապարակելԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Երբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԱրդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումՋեֆ Բեզոսին համացանցում խիստ ծաղրի են ենթարկել՝ կնոջ՝ Լորեն Սանչեսի հետ զբոսանքների ժամանակ «կեղծ զանգերի» համար Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասին
Ամենադիտված