Անկարան շարունակելու է պատասխանել քրդերի հարձակումներին. Թուրքիայի վարչապետ
HeaderԹուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան կշարունակի Սիրիայի հյուսիսում «արձագանքել քրդերի հարձակումներին»: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով վարչապետի գրասենյակում աղբյուրին:
Անկարան արդեն երկու օր է հարվածներ է հասցնում Սիրիայի սահմանամերձ տարածքներին: Նա հարվածներ է հասցնում ազգային ինքնապաշտպանության քրդական ուժերին, քանի որ անհանգստացած է իրենց առաջընթացով՝ կապված ԻԼԻՊ-ին ճնշելու հաջողությունների հետ: