10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Ամենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ «Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը


Վայրագության զոհ դարձած 15-ամյա Դավթին հուղարկավորել են պապիկի ու տատիկի հետ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Սա ի՞նչ կրակ էր, որ թափվեց մեր ազգի գլխին, որ կատարվեց իմ ընտանիքի հետ»
.... 

Աքսանա Գրիգորյանն Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքի ղեկավարի կինն է։ MediaHub-ի հետ զրույցում կինը պատմում է, որ սեպտեմբերի 19-ին դեռ վաղ առավոտից լսել է պայթյունի 2 ձայն, չի իմացել, որ պատերազմի «նախերգանքն» է։ Մտածել է ականապատ տարածքում կամ անասուններն են պայթել, կամ սակրավորներն են աշխատում։ 

Սառնաղբյուրը Ակնայի (Աղդամ) հետ սահմանին է, ուղիղ գծով 500 մետր հեռավորության վրա տեսանելի են եղել և՛ թշնամական դիրքերը, և՛ շարժը։ Ամուսինը՝ համայնքի ղեկավար Գարիկ Ալեքսանյանը, զանգել է Ասկերանի վարչակազմ, ասել, որ կրակում են, բայց ասել են՝ «խուճապի մի մատնվեք»։

«Կեսօրին, երբ սկսվեց ռազմական գործողությունները, բոլորս տանն էինք։ Առաջին հրթիռն ուղիղ անցել է մեր տան գլխով։ Քանի որ գյուղի վերևի մասում էր տեղակայված դիրքերը, չթիրախավորվելու համար ամուսինս ասաց, որ ձորով անցնենք գնանք դեպի անտառ, գոնե ծառերի տակ կպատսպարվենք։ Վստահ էինք, որ ուղղակի դիրքերի վրա են կրակում, այլ ոչ մեզ։ Այդ օրը հակառակի պես գյուղում տղամարդիկ քիչ են եղել, իսկ նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել, անմիջապես դուրս են եկել»,- պատմում է Աքսանան։ 

«Ո՛չ ռուսները օգնության հասան, ո՛չ կապ կարողացանք հաստատել որևէ մեկի հետ»: Աքսանան հիշում է, թե ինչպես էին ծեր ու մանուկ վազում դեպի փրկության ձորը, քանի որ գյուղում ապաստարան չկար՝ հակառակ պետության խոստումների։

Հետո ադրբեջանական դիրքերից սկսում են հրետակոծել գյուղը, թիրախում՝ քաղաքացիական բնակչությունն էր։ Աքսանան հորդորում էր բոլոր երեխաներին պառկել՝ գոնե արկերի բեկորներից փրկվելու համար, իսկ Գարիկը շարունակում էր տներում մնացած քաղաքացիներին բերել անտառային հատված և տարհանման պլան մշակել։ 

Այդ ընթացքում տեղի է ունենում Աքսանայի կյանքի ամենասարսափելի հարվածը. «Օդային հարվածով կրակեցին մեր ուղղությամբ, շրջվեցի ու տեսա երեխաս՝ 15-ամյա Դավիթը, մայրս և ամուսնուս հայրը բազմաթիվ վնասվածքներով, անգիտակից վիճակում պառկած։ Ու նաև երեխաներ են վիրավորվել... ո՛չ ամուսինս էր մոտս, ո՛չ մեքենա կար գոնե մինչև խաղաղապահների մոտ վիրավորներին հասցնելու համար։ Երբ ամուսինս եկավ ու տեսավ իրավիճակը, ռացիայով հաղորդեց, որ «գոնե շտապ օգնության մեքենա ուղարկեք»։ Ասկերանից օգնություն այդպես էլ չհասավ, իսկ ռուսները հետո ասացին «հրաման չենք ունեցել»»:

Գարիկը, տեսնելով, որ օգնության հասնող չկա, քանի դեռ Դավիթը շնչում էր, կնոջ հորդորով գնացել էր մեքենա բերելու, չնայած մեքենայի բոլոր ճանապարհները դիտարկվում էր։ Այդ ընթացքում ադրբեջանցիները 2-րդ և 3-րդ հարվածն են հասցնում խաղաղ բնակիչներին։ Վիրավորվում է և Աքսանան, բայց նա իր մասին մտածելու փոխարեն, փորձում էր փրկել որդու, մոր, սկեսրայրի ու վիրավորում ստացած մյուս անչափահասների կյանքը։ 

«Ամեն տեղիցս արյուն էր հոսում, ոտքս տաքանում էր, բայց իմ մասին րոպե անգամ չեմ մտածել։ Գրկել եմ աղջկաս, գլուխը թաքցրել, որ բեկոր չկպնի։ Ասել եմ՝ 8Դիանա՛, բալես, խնդրում եմ, եթե ես արնաքամ լինեմ, չդիմանամ, կվազես պապային ընդառաջ, գոնե քեզ փրկի։ Գարիկը եկավ, մենք փորձում էինք մեքենայի մեջ տեղավորել վիրավորներին։ Այդ ընթացքում գյուղի վերևի թաղամասից 2 մեքենա է մոտեցել, ոչ ոք չի կանգնել, չեն օգնել»,- հիշում է կինը։ 

Տեղում մահանում են Գարիկի հայրը՝ Ալեքսանդր Ալեքսանյանը, Աքսանայի մայրը՝ Գոհար Գրիգորյանը և համագյուղացի 2 երեխաներ՝ Նվեր ու Միքայել Պողոսյանները։ Գարիկի մեքենայի մեջ տեղավորվել են 17 hոգի, մեծ մասը վիրավոր, ու շարժվել են դեպի Ասկերան։

Մայրն ասում է, որ զգում էր, որ որդու կյանքը փրկել հնարավոր չի լինելու։ Ստեփանակերտի բժիշկներն ամեն ինչ արել են, վիրահատվել է, բայց կոմայից այդպես էլ դուրս չի եկել, հաջորդ օրը մահացել է։ Իսկ Աքսանան մի քանի օր բուժում ստանալուց հետո, որոշել է դուրս գրվել իր ցանկությամբ։ 

«Երեխաս դեռ դիահերձարանում էր, սեպտեմբերի 24-ին փրկարարները գյուղից տարհանել են մորս ու սկեսրայրիս դիերը։ Ստեփանակերտի մազի կամրջի մոտ նստել ու ժամերով սպասել եմ մինչև երեխայիս կբերեն։ Շատ դժվար է եղել ճանապարհը դեպի Հայաստան։ Տեսարաններից կարելի էր խելագարվել, բայց հանուն աղջկաս ուժ եմ դրսևորել, որ չթուլանամ։ Ադրբեջանցիները բացել են դիերի մեքենաները, ստուգել։ Ցավից ոտքերս ու մարմինս չէի զգում։ Ես փակել էի աչքերս, որ դրանց դեմքերը չտեսնեմ»։

Սեպտեմբերի 30-ին Ալեքսանյանների ընտանիքը հողին հանձնեց ադրբեջանցիների վայրագության զոհ դարձած 15-ամյա Դավթին՝ սիրելի պապիկի ու տատիկի հետ միասին։

Աքսանան ասում է, որ չնայած Դավիթը 15 տարեկան էր, շատ բան էր գիտակցում կյանքից։ Սիրում էր զինվորական ծառայությունը։ 2020 թվականից հետո, երբ հայկական դիրքերը իրենց գյուղին շատ մոտեցան, դասից գալիս էր ու միանգամից գնում տղերքի մոտ, իրենից տարիքով մարդկանց հետ էր ընկերություն անում։

«Անգամ ասել եմ՝ «Դավ, քեզ ուղարկելու եմ Ռուսաստան», ասաց՝ «մամ, միայն հայրենիքին ծառայելուց հետո».... ինքն իրեն միայն զինվորական էր պատկերացնում, մասնակցում էր բանակումի ճամբարներին։ Այնքան նվերներ է ստացել, բայց այդ խուճապի մեջ ոչինչ չեմ հասցրել բերել»,- ցավում է մայրը։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Ամենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու Նավթի գներն աճել են Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԲաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել
Ամենադիտված