Հովհաննես Հարությունյանը «Սոչիից» կվերադառնա «Փյունիկ»
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Փյունիկից» ռուսական «Սոչի» տեղափոխված Հովհաննես Հարությունյանը կվերադառնա երևանյան ակումբ։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն այս տարվա հունվարին էր 160 հազար եվրոյի դիմաց միացել ռուսական ակումբին, որի կազմում մասնակցել է մի քանի ստուգողական խաղի։
Կողմերը պայմանավորվել էին, որ եթե հավաքից հետո ֆուտբոլիստը դառնա «Սոչիի» մեկնարկային կազմի խաղացող, ապա կմնա թիմում, հակառակ դեպքում կվերադառնա «Փյունիկ» և մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղա հայկական թիմում։
Հովհաննես Հարությունյանը 2016 թվականին է նորամուտը նշել «Փյունիկի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 143 հանդիպում, դարձել 24 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ։ Կարիերայի ընթացքում կիսապաշտպանը խաղացել է նաև «Արարատ-Արմենիայում» ու Սլովակիայի «Միխալովցեում»։ Transfermarkt-ը 400 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։