Կարեն Գրիգորյանը «Խազարի Գավաթ» մրցաշարում կիսում է 2-րդ տեղը
ՍպորտԻրանի Իսլամական Հանրապետությունում ընթացող «Խազարի Գավաթ» մրցաշարում կայացել են 4-րդ և 5-րդ տուրի հանդիպումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հովհաննես Գաբուզյանը 4-րդ տուրի պարտիան ավարտել է ոչ-ոքիով: Այս տուրում նրան բաժին էր հասել բավական բարդ մրցակից՝ ի դեմ գրոսմայստեր Սերգեյ Տիվյակովի: Ռուս շախմատիստը իրանական մրցաշարի ֆավորիտն է եւ վարկանիային աղյուսակում առաջին հորիզոնականում է: 4-րդ տուրի պարտիաները հաղթնակով են ավարտել Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Հակոբյանը և Սարգիս Մկրտչյանը:
5-րդ տուրում Գաբուզյանը պարտվել է Մասուդ Մոսադեգպուրին, ով այժմ 4,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս տուրում Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Վոլկովի հետ և վաստակած 4 միավորով կիսում է 2-րդ հորիզոնականը: Գաբուզյանը 3,5 միավորով 8-րդն է:
5-րդ տուրի պարտիան պարտությամբ է ավարտել Սարգիս Մկրտչյանը, իսկ Հովհաննես Հակոբյանը հաղթել է: