Մրցույթ է հայտարարվել Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող Նիկոլաս Հրաշագործ եկեղեցու վերականգնման համար
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մրցույթ է հայտարարվել Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող Ռուս ուղղափառ սուրբ Նիկոլաս Հրաշագործ եկեղեցու վերականգնման համար։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ֆեյսբուքյան իր էջում․
«Այսօր առավոտյան՝ երկար սպասված լուրը․ Հայաստանի կառավարությունը մրցույթ է հայտարարել Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ հրաշագործ ուղղափառ եկեղեցու վերակառուցման համար։ Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանյան շինարարական ընկերությունները։ Ծրագրի արժեքը կազմում է 175 000 000 դրամ (մոտ կես միլիոն դոլար)։ Դիմելու վերջնաժամկետն է մարտի 21-ը»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live