Անաստասիա Գալուստյանը 7-րդն է Ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում
ՍպորտՊատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը փետրվարի 14-ին մեկնարկեց կարճ ծրագրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ գեղասահորդուհին 55, 89 ընթացիկ միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Գեղասահքի մրցաձեւում մրցում էին 14 երկրից ժամանած 16 գեղասահորդուհիներ: Առաջին հորիզոնականը 60, 87 միավորով զբաղեցրել է ճապոնիայի ներկայացուցիչը:
Փետրվարի 16-ին գեղասահորդուհիները կներկայանան երկար ծրագրով:
Փետրվարի 12-ին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում մեկնարկած երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերը կեզրափակվեն փետրվարի 21-ին: Այս անգամ խաղերին մասնակցում են 1100 մարզիկներ աշխարհի 71 երկրներից: 15-18 տարեկան պատանիները կպայքարեն մեդալների 70 հավաքածուի համար: