Լեւոն Արոնյանը միավորը կիսեց Անիշ Գիրիի հետ
ՍպորտՇվեյցարիայում շարունակվող Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ:
Հիշեցնենք, որ առաջին տուրումհայ գրոսմայստերը պարտվել էր հնդիկ Վիշվանաթան Անանդին, երկրորդ տուրում ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
Փետրվարի 14-ին կայանալիք չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը մրցակիցը կլինի Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը: