Հայ շախմատիստները գլխավորում են «Խազարի Գավաթ»-ի մրցաշարային աղյուսակը
ՍպորտԻրանի Իսլամական Հանրապետությունում ընթացող «Խազարի Գավաթ»-ի խաղարկության երրորդ տուրում կրկին հաղթանակ է տոնել գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 14-ին կայացած 4-րդ տուրում հայազգի շախմատիստը խաղացել է ոչ ոքի: Երրորդ եւ չորրորդ տուրերում հաղթանակներ է տոնեÕ ¬ նաեւ Կարեն Գեւորգյանը: Չորս տուրերի արդյունքում վաստակած 3,5 միավորով հայ գրոսմայստերները 3 այլ շախմատիստների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Չորրորդ տուրում հաղթանակներ են տոնել նաեւ մրցաշարին մասնակցող Սարգիս Մկրտչյանն ու Հովհաննես Հակոբյանը: Մկրտչյանն ունի 2 միավոր իսկ Հակոբյանը՝ 1,5 միավոր:
Մրցաշարին այս տարի մասնակցում են 67 շախմատիստներ, որոնցից 15-ը գրոսմայստերներ են: Գրիգորյանն ու Գաբուզյանը մրցաշարում վարկանիշով համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում են: