Մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը
ՍպորտԵրևանում փետրվարի 14-ին մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, մրցումային առաջին օրը մրցանակային տեղերի համար պայքարել են 25 կին ծանրորդներ:
Հայաստանի չեմպիոնի կոչմանն են արժանացել Երանուհի Պետրոսյանը` 48 կգ (105 կգ), Աննա Գովելյանը` 53 կգ (175 կգ), Աղունիկ Հակոբյանը` 58 կգ (151 կգ), Քրիստինե Պետրոսյանը` 63 կգ (208 կգ), Նազիկ Ավդալյանը` 69 կգ (220 կգ), Սոնա Պողոսյանը` 75կգ (226 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը` 75+ կգ (266 կգ):
Փետրվարի 15-ին մրցահարթակ դուրս կգան 56 կգ և 62 կգ քաշային կարգի ծանրորդները: