Կլինի նոր պատերազմ, թե ոչ. պատասխանում է Սերժ Սարգսյանը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Պատերազմ լինում է այն կողմերի միջև, որոնք գոնե ինչ-որ չափով կարող են ռազմական երկար գործողություններ իրականացնել։ Ես դժվարանում եմ խոսել մեր բանակի կարողությունների մասին, որովհետև ստույգ տեղեկություններ չունեմ, բայց որ չկա այդ կամքը, մեր բանակին պարտադրում են էլ ավելի շատ խեղճացած լինել, դա ակնհայտ է»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նոր պատերազմ լինելու է:
«Երբ քո թշնամու, հակառակորդի պահանջով դու շատ արագ, ժամերի ընթացքում խոստանում ես, որ հետաքննություն կիրականացնես ու մեղավորներին կգտնես կրակոցների համար, ապա մեր զինվորները նույնիսկ ցանկություն էլ չեն ունենա դիմադրելու, քանի որ այդ դիմադրելու համար էլ կարող են հետաքննություն իրականացնել և պատժեն»,- ասաց նա։