Ադրբեջանը չորս գյուղ է ուզում․ Փաշինյան
TVՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը վերջին շրջանում խոսում է չորս գյուղերի մասին։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով, թե ինչ է ուզում Ադրբեջանը։
Նրա խոսքով` միևնույն ժամանակ, Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական տարածքներ։
«Այսինքն՝ այս 4/31-ը վերաբերում է ոչ անկլավային գյուղերին։ Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է։ Մենք ասում ենք, որ որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից հետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը, և երկու երկրի զորքերը հետ քաշել այդ սահմանի գծից»,- նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ սահմանի վերարտադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն։
«Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ իր զորքերն այս 31 գյուղերից հետ չգնան։ Սա կառուցողական դիրքորոշում չէ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։