Թաիլանդի հարավում պայթյունից վիրավորվել է 4 զինվոր եւ 2 աշակերտ
ՄիջազգայինԹաիլադի հարավային Նարաթհիվաթ նահանգում գործի դրած ինքնաշեն ռումբի պայթյունից վիրավորվել են 4 զինծառայող եւ 2 աշակերտուհի։ Այս մասին տեղեկացնում է The Bangkok Post-ը։
Պայթյունը որոտացել էր վաղ առավոտյան, երբ զինվորների խումբը շարժվել էր դեպի դպրոց՝ ուսուցիչների անվտանգությունն ապահովելու համար։ Պայթուցիկ սարքը տեղակայված է եղել ճանապարհի վրա, որտեղով որ անցել են զինվորները։
Պայթյունից տուժել են նաեւ 2 դպրոցահասակ աղջիկ։ Իրավապահ մարմինները ենթադրում են, որ հարձակումը կազմակերպել են Թագավորության հարավում գործող անջատողականները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։