Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ զինվшծ nւժերի գործողությունների դադարեցման մասին Հունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում ՌԴ-ն մանրակրկիտ կերպով արձանագրում է ՀՀ-ում ընտրությունների շուրջ բոլոր հաղորդագրությունները. Պեսկով Եկեք շարունակենք հիմնվել այս նոր թափի վրա՝ ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար. Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Փաշինյանին Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, չի եղել. ԿԸՀ նախագահ Ժամը 20:00-ից առաջ զինվորները տեղամասի դռան դիմաց էին, կամ պետք է քվեարկեին, կամ իրենց վրա տեղամասի դուռը կողպեինք. ԿԸՀ նախագահը՝ զինվորների ուշ քվեարկելու մասին Ո՞ր մարզերում են ամենաշատը քվեարկել․ ԿԸՀ-ն հրապարակել է մասնակցության տվյալները Ինչ է սպասվում Հայաստանին Ո՞ր քաղաքական ուժը քանի՞ մանդատ կունենա ԱԺ-ում. թվեր Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար. Կոշտան շնորհավորել է Փաշինյանին


«Երբ եկա Թբիլիսիից, միայնակ էի, իսկ հիմա՝ մա՛մ, պա՛պ, տեսեք՝ մենակ չեմ». կայացավ Էրիկ Կարապետյանի առաջին մեծ մենահամերգը (լուսանկարներ)

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երգիչ Էրիկ Կարապետյանի առաջին մեծ մենահամերգը, որին երգիչը պատրաստվել էր շուրջ մեկ տարի: Համերգի տոմսերը սպառված էին մենահամերգից օրեր առաջ և 10.000 հանդիսատես վայելեց 3 ժամ տևողությամբ համերգը: Tert.am Life-ը ներկա է եղել երգչի մենահամերգին, զրուցել նրա հետ և ներկայացնում է միջոցառման բացառիկ մանրամասներն ու լուսանկարները:

Համերգի հաղորդավարը Արսեն Գրիգորյանն էր, որը ողջունեց հանդիսատեսին՝ մաղթելով բարձր տրամադրություն: 

Համերգը մեկնարկել է «Միլիոն ու մեկ» երգով, որից հետո Էրիկը ողջունել է հանդիսատեսին և շնորհակալություն հայտնել սահմանին կանգնած հայ զինվորին: Երգիչը ծնկի է իջել՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին. հանդիսատեսը հոտնկայս և մեկ րոպե լռությամբ նույնպես հարգել է նրանց հիշատակը:

«Այսօր, հենց հայ զինվորի շնորհիվ է, որ մենք այստեղ կանգնած ենք, որ ես կարողանում եմ երգել ձեր առաջ, ելույթ ունենալ և ուզում եմ շնորհակալություն հայտնել հենց նրանց»,- ասաց Էրիկ Կարապետյանը:

Համերգի ընթացքում հնչել են երգչի մի շարք երգեր, որոնք նա կապում է տարբեր շրջանների հետ: Նա նշել է, որ իր գրեթե բոլոր երգերը սիրո մասին են՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ համերգի օրը երգելու է սիրելիի՝ Սվետլանա Իշխանյանի և իրենց դստեր՝ Սալոմեի համար, որոնք ևս դահլիճում էին: Ի դեպ, երգչի առաջնեկն առաջին անգամ էր մասնակցում հայրիկի համերգին՝ վայելելով հանդիսատեսի ծափահարությունները, որոնք նաև իրեն էին նվիրված: Նշենք նաև, որ մենահամերգին ներկա էին արտիստի ծնողները:

Էրիկ Կարապետյանը նաև անակնկալ զուգերգ էր պատրաստել հանդիսատեսի համար և մինչ ելույթը հարցրեց՝ արդյոք հանդիսատեսը պատրա՞ստ է «շարժել» համալիրը, որից հետո բեմ բարձրացավ վրացի երգիչ Դաթոն: Նրանք կատարեցին «Շարժիր» զուգերգը, որը յութուբյան հարթակում գերազանցել է 1մլն դիտումը:

Մենահամերգի ընթացքում եղել են երգեր, որոնք հանդիսատեսի խնդրանքով երգիչը կատարել է մի քանի անգամ և առանց նվագակցության, քանի որ «կենդանի նվագակցությունը» ապահովում էր հենց հանդիսատեսը:

Մենահամերգն ավարտվել է «Իմ աշխարհ եկ» երգով, որը երգիչը կատարել է մի քանի անգամ: Նա բեմը լքել է երախտիքի խոսքերով՝ ուղղված նախ հավատարիմ հանդիսատեսին, ինչպես նաև համերգի կազմակերպիչներին:

«Երբ եկա Թբիլիսիից, միայնակ էի, իսկ հիմա՝ մա՛մ, պա՛պ, տեսեք՝ մենակ չեմ»,- եզրափակեց երգիչը:

 

Համերգի ավարտին մի շարք հայտնիներ ետնաբեմում շնորհավորել են երգչին կայացած մենահամերգի կապակցությամբ: Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը պատմել է իր տպավորությունների մասին:

«Նման մասշտաբներով մենահամերգը մեծ պատիվ է արտիստի համար և ես տևական ժամանակ է ինչ գնում էի այս մենահամերգին և մեկ տարի շարունակ ողջ ռեսուրսը ներդրել ենք, որպեսզի նման որակ ստանանք: Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ յուրաքանչյուրին, որ այսօր իմ կողքին էին, քանի որ 10.000 հանդիսատես ինձ հետ երգեց, ուրախացավ և հուզվեց: Անփոխարինելի են առաջին վայրկյանները, երբ հայտնվեցի բեմում և իմ առաջ տեսա լեփ-լեցուն դահլիճ և կարծում եմ, որ ցանկացած երգչի համար սա երազանք է»,- նշեց երգիչը:

Խոսելով իր անցած ճանապարհի մասին՝ Էրիկ Կարապետյանը հավելեց, որ տարիներ շարունակ հավատարիմ է մնացել իր ձեռագրին և հանդիսատեսին և հետագայում էլ պատրաստվում է նույնկերպ շարունակել:

«Երբ 12 տարեկան էի և առաջին անգամ Թբիլիսիից եկա Հայաստան ես այստեղ մենակ էի՝ չունենալով ընկերներ, կապեր: Փորձում էի ամեն կերպ կայանալ այստեղ և անգամ չէի կարող պատկերացնել, որ տարիներ անց նման հանդիսատես կունենամ: Ես ունեմ շատ լավ ընկերներ և, առհասարակ, այս հանդիսատեսը հենց իմն է, հենց իմ ընկերներն են. այսօր հասկացա՝ մենակ չեմ, իմ հայրենիքում եմ, իմ երկրում, որտեղ ինձ սիրում են, լսում են, ճանաչում են և հարգում: Ես չեմ ծնվել Հայաստանում, ծնողներս, տատիկս և պապիկս նույնպես չեն ծնվել այստեղ, բայց ուրախ եմ, որ դուստրս՝ Սալոմեն, ծնվել է Հայաստանում»,- եզրափակեց երգիչը:

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի 

 

ՀեղինակԹերեզա Հովհաննիսյան

«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելՄարտի սկզբից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Լիբանանի բանակի 29 զինծառայողԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսը«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ զինվшծ nւժերի գործողությունների դադարեցման մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Հունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում ՌԴ-ն մանրակրկիտ կերպով արձանագրում է ՀՀ-ում ընտրությունների շուրջ բոլոր հաղորդագրությունները. Պեսկով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԵկեք շարունակենք հիմնվել այս նոր թափի վրա՝ ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար. Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Փաշինյանին Ժողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, չի եղել. ԿԸՀ նախագահ Ժամը 20:00-ից առաջ զինվորները տեղամասի դռան դիմաց էին, կամ պետք է քվեարկեին, կամ իրենց վրա տեղամասի դուռը կողպեինք. ԿԸՀ նախագահը՝ զինվորների ուշ քվեարկելու մասին Ո՞ր մարզերում են ամենաշատը քվեարկել․ ԿԸՀ-ն հրապարակել է մասնակցության տվյալները Ինչ է սպասվում Հայաստանին Ո՞ր քաղաքական ուժը քանի՞ մանդատ կունենա ԱԺ-ում. թվեր Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար. Կոշտան շնորհավորել է Փաշինյանին Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՏարադրամի նոր արժեքներ են սահմանվել Բելառուսները կանգնած են ՀՀ-ի կողքին՝ դեպի եվրոպական ապագա տանող նրա շարունակական ճանապարհին. Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Փաշինյանին Իրանը Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակել է 11 բալիuտիկ hրթիռ. ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանԻսրայելը hարվածել է Իրանի նավթաքիմիական համալիրներից մեկին «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել (կամ վերաքվեարկություն նշանակել) 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները․ Դանիել Իոաննիսյան Պարզ է չէ՞, թե ինչու էր բռնապետը գիշերը ճեպազրույց դրել այն ժամանակ, երբ ընտրատեղամասերից 80%-ում հաշվարկը դեռ չէր ավարտվել․ Աբրահամյան Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ Ողբերգական վթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 մարմին Մոդրիչի եւ Պաշալիչի գոլերը հաղթանակ բերեցին Խորվաթիային (տեսանյութ)ԿԸՀ-ն ամփոփել է 131 տեղամասի արդյունքներըՆԳՆ-ում ստացվել է 619 ահազանգ, արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 3722։00-ի դրությամբ արձանագրվել է 79 հանցագործության դեպքԻրան-Իսրայել լարվածության նոր փուլ․ սկսվել է հրթիռակոծման երկրորդ ալիքըԱրձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» Երևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել է21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. Հայաքվե
Ամենադիտված