Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկուտ. Լևոն Ազիզյան Կիևյան կամուրջը որոշ ժամանակ երթևեկության համար փակ է լինելու 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է ռուսաստանցիներին Թաիլանդում ԱՄՆ-ի հարցումով ձերբակալվելու վտանգի մասին Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ


Հայաստանի գլխավոր վտանգը ներկայիս իշխանությունն է․ Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանը երեկ մոտ չորս ժամ խախտել է հրադադարը, հայկական կողմը 4 զոհ է տվել և մեկ վիրավոր։ Զոհերն ու վիրավորները երկրապահ կամավորական միության անդամներ են։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սպանվել են 50-ամյա Էդուարդ Հարությունյանը, 42-ամյա Գագիկ Մանուկյանը, 45-ամյա Արսեն Համբարձումյանը և 67-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը։ Մինչ ադրբեջանական գերատեսչությունները հայտարարում էին, թե սադրանքի մեղավորը Հայաստանն է, որը նախորդ օրը մեկ ադրբեջանցի է վիրավորել, և Ադրբեջանը հատուցում գործողություն է իրականացրել՝ ոչնչացնելով հայկական դիրքը, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում էին արդարացնելու թշնամու գործողությունները՝ ընդհուպ տողատակերով հայտարարելով, թե հետաքննելու են Ադրբեջանի հայտարարած հրադադարի խախտման դեպքը։
Բանը հասել էր այնտեղ, որ նույնիսկ Բրյուսելում Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելն էր դատապարտում հայկական կողմին, հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հընթացս մեղմիկ ընդգծելով, թե Ադրբեջանի արձագանքն անհամարժեք է եղել։

Փաստացի, շարունակելով իրենց ձախողված խաղաղության օրակարգը, Հայաստանի իշխանություններն արդարացնում են Ադրբեջանի ագրեսիան, իսկ Ադրբեջանն էլ միջազգային ասպարեզում լեգիտիմ հիմքեր է ստեղծում Հայաստանի տարածքի նկատմամբ նոր ռազմական էսկալացիա սադրելու նպատակով։

Ո՞րն է պատճառը, որ Հայաստանի գործող իշխանությունները պարում են ադրբեջանական դուդուկի տակ, ամեն ինչ փորձում անել՝ մեղքը հայկական զինված ուժերի կամավորականների՝ ընդհուպ բանակի վրա, բարդելու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի Սյունիքի մարզում էսկալացիայի համար, որպեսզի ուժով զավթի այդ տարածքը և Թուրքիայի հետ իրականացնի ցամաքային միջանցք ստեղծելու համատեղ նախագիծը։
Ըստ Կարապետյանի՝ գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանության ազգային անվտանգությունն ու կոմպետենտությունն ապահովելու կամքի բացակայությունն է, ագրեսիվ հարևանների ցանկացած ճնշման տակ ամեն ինչ ընկալելու նոր իրականության պրիզմայով և թշնամու պայմանները հեզ ընդունելու պատրաստակամությունը։
«Էլի քանի կյանք պիտի տան մեր զինվորները, որ իշխանությանը կառչած մեր պաշտոնյաները վերջապես հասկանան, որ ի վիճակի չեն կառավարել հանրապետությունը, եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- նշել է պաշտպանության նախկին նախարարը։ Ի դեպ, հիշեցրել, որ իր պաշտոնավարման օրոք, դեռ 2021 թվականին, սրացումներ եղել են նաև Երասխի ուղղությամբ, և ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը պաշտպանության նախարարը զգուշացրել է, որ եթե այդ սրացումները վերածվեն լայնամասշտաբ գործողությունների, պաշտպանության նախարարը զգուշացրել է, որ եթե Ադրբեջանը գնա դրան, ապա նրա նավթագազային համակարգը չի լինի, որովհետև Հայաստանի թիրախը կլինի հենց դա։

«Գիտե՞ք ինչ ասաց Ամերիկայի դեսպանը, որ Վաշինգտոնին դա դուր չի գա»,- իր հարցազրույցներից մեկում պատմել էր Արշակ Կարապետյանը։

Փաստացի, սահմանային սրացումները հերթական անգամ վկայում են, որ նաև արտաքին քաղաքական վեկտորը փոխելու՝ փաշինյանական իշխանության ջանքերը ձախողվում են, և Հայաստանին անվտանգություն բերելու փոխարեն, ընդհակառակը նոր արհավիրքներ են բերում։ Ի վերջո Հայաստանը զարգացման միայն մեկ ուղի ունի, և այդ ուղին անցնում է գործող իշխանություններին հեռացնելով։

Գիտնականները կապ են հայտնաբերել թեյի օգտագործման և երկարակեցության միջևՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 14-ից 18-ին5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՄեքսիկայումՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելուԻ՞նչ առողջական խնդիրներ կարող է առաջանալ ցոգոլի չարաշահումից․ ու՞մ է հակացուցվածՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանՀրդեհ Բաղրամյան գյուղում․ մասամբ այրվել է մոտ 600 հակ անասնակերԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրումը նախատեսված է կիրակի օրը․ ԹրամփԸնդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն Մանվելյան«Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանըԴևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնումՔաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՊրեմիերա․ Project LA - «Փողոցում»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿՖրանսիայում ֆերմերը պարզել է, որ 32 տարի շարունակ պետական ​​գրառումներում գրանցված է եղել որպես մահացածՆեյմարը բաց կթողնի ԱԱ-2026-ի առաջին տուրի հանդիպումըԿԳՄՍՆ-ն փոխում է մարզերում ուսուցիչների թափուր տեղերի համալրման կարգըԱլբանիայում ցուցարարները մի քանի շաբաթ է՝ բողոքում են Ադրիատիկ ծովի ափին հանգստավայրի կառուցման դեմԿյանքից անժամանակ հեռացել է Արայիկ ԽաչատրյանըՈրպես անհետ կորած որոնվում է 62–ամյա Կարապետ Մարգարյանը700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԳնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԲժիշկը զգուշացրել է սրտի հետ կապված խնդիրների 4 նախազգուշական նշանների մասինԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքներըՈւկրաինան հարձակվել է Զապորոժիեի ատոմակայանի տրանսպորտային արտադրամասի վրաԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված