Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին 10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Ամենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ


Մայրություն եմ արել ադրբեջանցի երեխային, նրան փոխանակեցին Ադրբեջանում գերեվարված որդիներիս հետ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում արված հարցազրույցը տիկին Անահիտը սոցիալական ցանցում տեսել ու վրդովվել է, որում ադրբեջանցիները լրագրողին ասում են, թե, իբր, հայերը ադրբեջանցի երեխաներին սպանել և կամ խոշտանգել են։ 

Անահիտ Հայրումյանն Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի Լեռնավան (նախկին Ջամիլի) բնակավայրից է։ Ղարաբաղյան շարժումից հետո առաջին պատերազմի նախաշեմին նրա ընտանիքի բոլոր տղամարդիկ՝ ամուսինը՝ Կառլենը, որդիները՝ Արթուրը, Նորիկն ու Լեոնիդը և ամուսնու եղբայրը՝ Լևիկը գերեվարվել են։ 

«Մի գիշերվա մեջ մազերս ճերմակեցին։ Արդեն ուզում էի խելագարվել։ Դեռ Շուշին ու Խոջալուն ազատագրված չէր, իրավիճակը շատ խառն էր, Արցախի պատմության ճակատագրական փուլն էր։ Ադրբեջանաբնակ որոշ գյուղերում դեռ շարունակում էին ապրել մարդիկ, մտածելով, որ ամեն ինչ կհանդարտվի։ Նրանք բոլորը եկվորներ էին, ովքեր Արցախի տարբեր բնակավայրերում զբաղվում էին հիմնականում անասնապահությամբ։ Խորհրդային տարիներին դա օրինաչափ էր և ընդունված կարգ, որտեղ կցանկանայիր՝ կապրեիր։ Երբ ամուսինս, որդիներս գերության մեջ էին, ես դիմել եմ խորհրդային Ստեփանակերտի բոլոր գերատեսչություններին, որ գոնե տղաներիս ազատ արձակեն, բոլորն ասում էին «սպասեք»։ Ավելի ուշ Կառլենին գեներալ Ղարիբովի հրամանով տեղափոխում են Բաքու, այնտեղ անգամ հաց չեն տվել, էլ չեմ պատմում այն դաժանությունների մասին, որ կիրառել են և՛ Կառլենի, և՛ Շուշիի բանտում գտնվող տղաներիս նկատմամբ»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է արցախցի կինը։ 

Նրա ամուսնուն Ղարաբաղում գրեթե բոլորն էին ճանաչում։ Ուստի, Անահիտն ասում է, որ պատահական չէր Կառլենի գերեվարումը։ Իսկ Շուշիում գտնվող որդիներից 16-ամյա Լեոնիդին տանում էին ավագ եղբոր խցի մոտ՝ աչքի առաջ ծեծում։ 

«Ամեն ինչ անում էին նվաստացնելու համար, իսկ մենք՝ հակառակը, գերիներին այնպես լավ էինք վերաբերվում, մտածելով, դե հիմա ի՞նչ մեղք ունեն էս մարդիկ։ Պատերազմներում ընդունված կարգ է եղել պատանդ վերցնել՝ գերեվարվածների հետ փոխանակել։ Այդ հարցում ինձ շատ օգնեց եղբայրս։ Գիտակցելով, որ գոնե այդպես կկարողանանք տղաներիս հետ բերել Շուշիի բանտից, գիշերը Խոջալուից բերել է 21 տարեկան մի ուսանողուհու՝ Սևինջ անունով։ Հետո Ղուչուլար տեղամասից 60-ամյա մի տղամարդու են բերել՝ Կաֆար անունով, ավելի ուշ՝ 37 տարեկան Սևիլ անունով մի կնոջ իր 11-ամյա Ջեյհուն անունով որդու հետ։ Սկզբից վախենում էին։ Ես նրանց ասացի, որ ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում, բերել ենք փոխանակման համար։ Երբ նրանք իմացան եղելությունը, իմ ապրումները, հասկացան ինձ։ Բոլորն իմ տանն էին։ Մայրություն էի անում։ Միասին քնում, միասին արթնանում էինք, հրթիռակոծության ժամանակ նկուղում էինք ապրում»,-պատմում է մեր զրուցակիցը։ 

Անահիտ Հայրումյանի խոսքով՝ ադրբեջանցի գերիները 3 ամիս մնացել են իր տանը, օգնել են տան աշխատանքում, միասին ճաշ են պատրաստել, կերել, տան գործերով զբաղվել։ 

«Չեմ թողել, որ մի օր սոված մնան, կամ որևէ մեկը նեղացնի, վիրավորի կամ վատ բան ասի։ Իրենք էլ իրենց աչքով տեսել են, թե ինչպես են ադրբեջանցիները հրթիռակոծում հայկական բնակավայրերը։ Ժամանակ առ ժամանակ քաղաք էինք գնում։ Իրենց տեսածից զարմացել են, որ ադրբեջանցի ծառայողները խոշտանգել են հայ երեխաներին, կամ ականջ ու վիզ են կտրել։ Այնպես էին հիասթափվել իրենց ազգից, որ որոշել էին այլևս Ադրբեջան չվերադառնալ, Սևինջը նույնիսկ ասել է, որ Աշխաբադ է գնալու, եղբոր մոտ»,- հիշում է մեր զրուցակիցը։ 

Անահիտի և արցախցիների հանդեպ վստահությունն այնքան մեծ է եղել, որ Սևիլն իր 11-ամյա որդուն թողել է Անահիտի մոտ, նրա տղաներին վերադարձնելու հարցով գիշերը թաքուն Աղդամով անցել ադրբեջանական կողմ։ Օրեր անց հեռուստատեսությամբ հայտարարել, որ իր երեխան և հարազատները այս պահին գտնվում են գերության մեջ և պետք է փոխանակում կազմակերպել:

«Ես անձամբ եմ տեսել նրա ելույթը, անգամ ասել է, որ իր երեխային վերադարձնելու համար ադրբեջանցի ծառայողները գումար են պահանջել։ Ինչևէ, ես ադրբեջանցի գերիներին այնքան լավ եմ պահել, որ նրանք անգամ չեն ցանկացել գնալ իրենց երկիր։ Սևինջը մեկ անգամ չէ, որ ասել է՝ «ամաչում եմ, որ ադրբեջանցի եմ, ես աշխարհին պատմելու եմ իմ ազգի ամոթի մասին: Ավելի ուշ աղդամցի Մամեդովը, որ ամուսնուս լավ էր ճանաչում, կազմակերպում է տղաներիս վերադարձը, փոխանակում է տեղի ունենում։ Տղաներս, որ այդ ժամանակ 16, 18 և 19 տարեկան էին, չեք պատկերացնում ինչ վիճակով են վերադարձել․ ծեծված, խոշտանգված, հյուծված, օրերով ո՛չ հաց են կերել, ո՛չ ջուր են խմել, ռեժիմով ծեծել են միայն ազգային պատկանելության համար»,- արտասվում է կինը: 

Ապա հիշում է, որ ադրբեջանցի գերիները գրկախառնությամբ են իրեն հրաժեշտ տվել, իսկ 11-ամյա Ջեյհունը նույնիսկ չէր ուզում գնալ. «Գրկել ու լաց էր լինում, նրան այնքան ազատություն էինք տվել, դարձել էր մեր ընտանիքի անդամը, խաղում էր մեր բարեկամի երեխաների հետ, ամեն ինչում օգնում էր։ Նույն կերպ էին վերաբերվում նաև մյուսները։ Ինձ պես ուրախացել էին զավակներիս վերադարձով»։ 

Իսկ ադրբեջանական գերության մեջ գտնվող Կառլեն Հայրումյանը մեկ տարի անց է փոխանակվում և վերադառնում ընտանիք։ Անահիտը զարմանում է, որ աշխարհը հավատում է ադրբեջանցիների քարոզին, թե, իբր, հայերը ադրբեջանցի երեխաներին սպանել են, կամ գերեվարվածներին ծեծել։

Հունան Թադևոսյան

Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Ամենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու Նավթի գներն աճել են Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԲաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը
Ամենադիտված