«Բավարիայի» ֆուտբոլիստը կոտրվածք է ստացել
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Հոլգեր Բադշտուբերը մարզման ժամանակ ոտնաթաթի ոսկորի կոտրվածք է ստացել եւ բաց կթողնի մոտ երեք ամիս, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստն արդեն վիրահատվել է:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Բադշտուբերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 7 հանդիպում:
Ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վնասվածքի պատճառով զրկվել էր նաեւ կենտրոնական պաշտպան Ջերոմ Բոատենգից, որը խաղադաշտ կվերադառնա միայն ապրիլին: