Մալխաս Ամոյանը 7:0 հաշվով պարտության մատնեց թուրք ըմբիշին և երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են.
«Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատարներից Մալխաս Ամոյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի եզրափակիչում գոտեմարտեց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն թուրք Յուսուն Էմրե Բաշարի հետ:
Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց թուրք ըմբիշին: Մալխաս Ամոյանին հաջողվեց պարտերից պոկել մրցակցին գորգից, բայց չգլորեց: Հայաստանի հավաքականի մարզիչները բողոքարկեցին: Մրցավարները բավարարեցին և հաշիվը դարձրին 2:0: Երկրորդ մրցափուլում Ամոյանը հաշիվը դարձրեց 6:0: Բաշարը բողոքարկեց, բայց մրցավարները չբավարարեցին: Հաշիվը դարձավ 7:0: Գոտեմարտի ավարտից 30 վայրկյան առաջ թուրք ըմբիշն արդեն հանձնվել էր և այլևս չէր պայքարում: