ԵԿՄ անդամներից մեկը հանկարծամահ է եղել, ևս 4-ը՝ զոհվել են. միությունը հաղորդագրություն է տարածել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 12-ին, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ռազմիկի Ասատրյանը։
Մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։
Այս մասին հաղորդագրոթյուն է տարածել ԵԿՄ-ն՝ նշելով, որ Երկրապահ կամավորականների միությունը խորին ցավակցություն է հայտնում Գոռ Ասատրյանի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին։
«Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամներ՝
Էդուարդ Համլետի Հարությունյանը՝ 1974թ․,
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը՝ 1957թ․,
Գագիկ Վարազդատի Մանուկյանը՝ 1982թ․,
Արսեն Գագիկի Համբարձումյանը՝ 1979թ․։
Ավելին՝ այստեղ