Սբ Վալենտինի օրվա կապակցությամբ Ֆլորենցիայում խմբակային համբույրի ակցիա կանցկացվի
LifeԱշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում` իտալական Ֆլորենցիայում, Սբ Վալենտինի օրվա կապակցությամբ կազմակերպվելու է անչափ ուշագրավ մի ակցիա:
Ինչպես նշում է italia-ru.com-ը, Միքելանջելոյի անվան հրապարակում հարյուրավոր զույգերի մասնակցությամբ կկայանա խմբակային համբույրի ամենամեծ ակցիաներից մեկը:
Միջոցառումը մեկնարկելու է Ֆլորենցիայի ժամանակով 15:00-ին: Ըստ մտահաղացման, բոլոր մասնակիցները պետք է միաժամանակ սկսեն համբուրվել: