ՄԱԳԱՏԷ-ն հավաստում Է, որ Իրանը 2014 թվականի հունվարի 20-ից ուրանը 5 տոկոսից բարձր չի հարստացրել
ՄիջազգայինԱտոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Իրանի կողմից 2013 թվականի նոյեմբերին «վեցյակի» հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման մասին ամենամսյա զեկույցում հավաստում Է, որ Թեհրանն ուրանը 5 տոկոսից բարձր չի հարստացրել համաձայնություններն ուժի մեջ մտնելու պահից ի վեր: Այս մասին մայիսի 29-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:
Փաստաթղթում նաեւ ասված Է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձագետներին անհրաժեշտ տեղեկատվություն Է տրամադրել կատարվող միջուկային հետազոտությունների հնարավոր ռազմական ուղղվածության մասին երկու բաց հարցերից մեկի վերաբերյալ: Այս թեմաները պարզելու համար հերթական հանդիպումը պետք Է կայանա շուտով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: