Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան


Նիկոլ Փաշինյանն Ալիևի առաջ ապահայկականացման պարտավորություն է ստանձնել

Քաղաքականություն

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա: Նաև ասում էր, որ եթե ՔՊԿ-ն չվերարտադրվի, ապա պատերազմ կլինի: Ասում էր՝ կա՛մ ես կմնամ վարչապետ ու խաղաղություն կլինի, կա՛մ ես չեմ մնա վարչապետ ու պատերազմ կլինի: Հերթական անգամ մանիպուլացնում ու խաբում էր:

Վերարտադրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ նախ հայտարարելով, որ Արցախի ինքնորոշման իրավունքի մասով պետք է իջեցնել նշաձողը, ապա 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս:

Այլ պատկեր ունեցանք նաև խոստացված խաղաղության մասով: Այժմ Ադրբեջանը օկուպացված է պահում ՀՀ տարածքի առնվազն 200 քառակուսի կիլոմետր տարածքը:

Նիկոլն ասում էր, որ եթե Արցախը հանձնենք, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն կլինի և մեր երկիրը կվերածվի «խաղաղության խաչմերուկի»: Արցախը հանձնեց, Ադրբեջանի ախորժակն ավելի մեծացավ:

Ալիևն այս ամբողջ ընթացքում խոսում է Հայաստանն «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու նպատակներից, Երևանը համարում է «Էրիվան»:

Հիմա Նիկոլը նոր բանաձև է առաջարկում: Ասում է՝ մինչև ՀՀ սահմանադրությունը չփոխենք, ՀՀ անկախության հռչակագրից չհրաժարվենք, խաղաղություն չի լինի: Դա Ալիևի պահանջն է, բայց այդ պահանջը գնալով նոր բովանդակություն է ստանում: Ադրբեջանի մարտավարությունը կրկին նույնն է. իրենք նոր զիջումներ են պահանջում Հայաստանից՝ փոխարենը ոչինչ չխոստանալով, ավելի ճիշտ՝ է՛լ ավելի ագրեսիվացնելով իրենց ծավալապաշտական ու այլ տիպի նկրտումները:

Ադրբեջանը ապահայկականացում է պահանջում Նիկոլից: Վերջինս ստանձնել է այդ պահանջը կատարելու պատրաստակամություն՝ հանուն իր կաշվի փրկության:

Հայաստանի միակողմանի զիջումներն ակնհայտորեն հանգեցնելու են մեր պետականության կորստին, նոր ցեղասպանության հեռանկարին: Նիկոլն այդ ամենը ներկայացնում է որպես խաղաղության հասնելու գործընթաց, բայց նախորդ տարիների պես բերելու է նոր պատերազմ ու նոր կորուստներ:

Իրական խաղաղության հասնելու բանաձևը մեկն է՝ ազատվել փաշինյանական իշխանությունից, վերականգնել հարաբերությունները մեր բնական դաշնակիցների հետ, վերականգնել բանակն ու Ադրբեջանի, Թուրքիայի հետ վարել բանակցություններ՝ մեր պետական շահերի պաշտպանության տեսանկյունից: Այդ շահերը չեն ենթադրում ագրեսիվ ռազմական գործողություններ, բայց չեն ենթադրում նաև կապիտուլյացիոն բնույթի զիջումներ: Դա ունակ է անելու միայն ազգային նոր իշխանությունը:

Կորյուն Մանուկյան

Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր
Ամենադիտված