Արմավիրի դատախազը հօգուտ թուրքի որոշում է կայացրել․Արմավիրի բնակիչը մեղադրում է իրավապահներին՝ խոշոր չափի խարդախության գործը կոծկելու մեջ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Irakanum.am–ը ստացել է ահազանգ Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Միլազմ Ավդոյանից առ այն, որ Արմավիրի դատախազությունը և Քննչական կոմիտեի մարզային վարչությունը կոծկում են խոշոր չափի խարդախության գործը։ Այս մասին ահազանգում է խաբեության զոհ դարձած բնակիչը։
Ավդոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 2021 թվականի հոկտեմբերին ինքը 30 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է տվել Իրանի քաղաքացի ազգությամբ թուրք Ղասեմ Աբդուլահ Նեժադին։ «Ֆերմայից վաճառել եմ 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, մի երեք օրից գումարը ստանալու ակնկալիքով։ Ասեց, թե ապրանքը պետք է հասներ Մեղրիի անցակետ, որ իրենց ներկայացուցիչը տեսներ, որ ապրանքը տեղ է հասել, ու փողը տան։ Հետո զանգում է, ինձ թե անասունների վրա տիզ կա, բայց էդ ժամանակ արդեն մեզ խաբած է լինում ապրանքը անցել է Պարսկաստան, նսկ ինքն ասում թր, թե Մեղրիում է։ Հետո էլի զանգեց, ասաց՝ որդին Իրանում վթարի է ենթարկվել ու հիմա կենդանին մնում է մաքսակետում, իսկ ինքը գնում է Իրան։ Նա խաբում էր, կենդանին արդեն անցկացրել էր ու ինքն էլ գնացել»,- նշեց մեր զրուցակիցը։ Գնորդի հետ վաղուց են իրար ճանաչել, բայց առաջին անգամ էր նրան ապրանք վաճառում։
