Լողորդների առաջին արդյունքները Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դոհայում ընթանում է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը․ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային այս առաջնությանը մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։
Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի անդամ Վարսենիկ Մանուչարյանը 100 մ դելֆին լողատարածությունը հաղթահարել է 1։02.69 արդյունքով և որակավորման փուլում գրավել է 31֊րդ տեղը։ Իսկ Աշոտ Չախոյանը 100 մ բրասում ցույց է տվել 1։04.92 արդյունք և որակավորման փուլում բավարարվել 58֊րդ տեղով։
Ստուգատեսին մասնակցելու է 190 երկրի 2600 լողորդ: Հայաստանը ներկայացնելու են նաև Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը։
Հիշեցնենք՝ աշխարհի առաջնության ջրացատկի մրցումներում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ:
Գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն աշտարակացատկում պայքարի դուրս կբերի Արման Ենոքյանին, Մարատ Գրիգորյանին և Ալիսա Զաքարյանին: Արման Ենոքյանը և Մարատ Գրիգորյանը հանդես կգան նաև սինխրոն ցատկում:
Նշենք, որ Օլիմպիական ուղեգիր կնվաճեն անհատական պայքարում մինչև 18-րդ տեղը զբաղեցրած մարզիկները և լավագույն 8 զույգերը: