Անջելինա Ջոլին մեջքին երեք նոր դաջվածք է արել
LifeLife.panorama.am-ը գրում է.
Օրերս պապարացիները նկատել են, որ Անջելինա Ջոլիի մեջքին հայտնվել են 3 նոր դաջվածքներ։ Լուսանկարիչները դերասանուհուն նկատել են իր նոր «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջայի դստեր հուշերը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
Զլմ-ները նշում են, որ Ջոլիի մեջքի նոր դաջվածքները խաղաղության, սիրո և բարգավաճման բուդդիստական խորհրդանիշներ են։ Ցավոք այս պահին այդ նկարները հասանելի չեն շատ զլմ-ների համար, ուստի պետք է դեռ սպասել։
Նշենք, որ Անջելիան Ջոլին արդեն ունի ավելի քան 10 դաջվածք մարմնի վրա։ Վերջինը ձախ ձեռքի վրա երկրպագուները նկատել են 2015 թվականի դեկտեմբերին։ Այդ դաջվածքը Ջոլին արել է ի հիշատակ կարմիր կղմերների ռեժիմի զոհ դարձած հազարավաոր կամբոջացիների։
Հիշեցնենք, որ նոր ֆիլմը հիմնված է գրող Լունգ Անգի համանուն գրքի վրա։ Անջելինա Ջոլին ֆիլմի ռեժիսորն է և պրոդյուսերը։

