23-ամյա աղջկա ինքնասպանության փորձ է կատարել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում մի քանի քաղաքացիներ Դավիթաշենի կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, քաղաքացիները այդ պահին կամրջով անցնելիս են եղել, երբ նկատել են, որ այդ աղջիկը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը: Տեղում նրանք կարողացել են մեծ դժվարությամբ նրան դուրս բերել անվտանգ վայր:
Այս պահին ինքնասպանության փորձ կատարողը գտնվում է փրկարար-հոգեբանի, պարեկների և բժիշկների հսկողության տակ:
Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Հերմինե Խ.-ն է:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: