250 ուսանող փողոցու՞մ կհայտնվի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այո, Զեյթունի հանրակացարան վերանորոգման կարիք ունի ու վերանորոգվելու է։ Այն գտնվում է շատ վատ վիճակում, տարրական պայմաններ ստեղծելու կարիք կա։ Ուսանողների հետ կապված նախարարությունը չի որոշել որևէ մեկին վերաբնակեցնել։ Այս մասին քիչ առաջ կառավարության ներկայացուցիչների ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Հրապարակի» լրագրողի դիտարկմանը, որ 250 ուսանող կարող է հայտնվել փողոցում։
«Պետական բյուջեով նախատեսված էր Զեյթունի հանրակացարանի վերանորոգումը, մրցույթներն արդեն իսկ անցկացվել են, արդեն պետք է սկսվի շինարարություն։ Շինարարությունը կկազմակերպվի այնպես, որ ուսանողների կեցության տեսանկյունից հնարավորինս հարմար տարբերակներ գտնվի»,- ասաց նախարարը։
Հարցին, թե որտեղ պիտի ապրեն ուսանողները մինչև վերանորոգման ավարտը, Անդրեասյանը պատասխանեց․ «Այս պահին ժամկետների հարց չի դրվել։ Մենք պետք է կարողանանք շինարարությունը ընթացիկ տարվա ավարտից հետո կազմակերպել, որ խնդիրներ հնարավորինս չառաջանան»։