Հալեպում հայ է զոհվել
HeaderՍիրիայի թաղամասերի ահաբեկիչների կողմից հրթիռակոծության հետեւանքով հայ է զոհվել։ Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթի տեղեկություններով՝ զոհվել է 1983թ. ծնված Վիգեն Ոսկերիչյանը։
Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձություններից առաջ այդ երկրում մոտ 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթաքիա, Հոմս, Կամիշլի, Հասաքե, Յակուբիե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե մայրաքաղաք Դամասկոսում: