Իրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին 10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր


«Ես լավ եմ, ձեզ պինդ պահեք, ձեզ շատ սիրում եմ». պահեստազորային Հովհաննես Պորտուգալյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հովհաննեսն ու ես ընդհանուր ընկերներ ունեինք, ինչ-որ առումով նրանք մեր ծանոթության առիթը դարձան: Բայց շփումը սկսվեց, երբ նա ինձ գրեց սոցիալական ցանցերից մեկում, սկզբում չէինք պատկերացրել, որ արդեն իրար տեսել ենք ընկերական հավաքույթի ժամանակ: 2010 թ.-ի հունվարի 5-ին մեր առաջին ժամադրությունն էր: Սկսեցինք ընկերություն անել, իսկ 2012 թ.-ի օգոստոսի 19-ին ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է վերհիշում Լիանան՝ Հովհաննեսի կինը: Այն, ինչը ես մի քանի տողով ներկայացրեցի, Լիաննան ամենայն մանրամասնությամբ պատմեց՝ ներկայացնելով իր և ամուսնու ծանոթության և շփման ամեն թանկ ակնթարթը: Լիանայի խոսքով, ամուսինը ներողամիտ էր, զիջող, ամենալավը: ՛

«Իրեն բոլորն են սիրում՝ իր մարդ տեսակի, իր բարության համար: Չափազանց հասնող էր, եթե ինչ-որ մեկին կարող էր օգնել, առանց վարանելու օգնության էր հասնում: Պատերազմից առաջ ընկերոջը խոսք էր տվել օգնել, իր խոստացածն արեց ու նոր գնաց: Խոստացել էր, այլ կերպ չէր կարող: Սիրում էր, երբ ամեն ինչ կարգ ու կանոնով էր, օրինակ՝ երբեք չէր խառնում աշխատանքը և ընկերությունը: Աշխատանքի տեղում ամեն մեկն ուներ իր պարտականությունը, իսկ աշխատանքից հետո իրենք ընկերներ էին: Պատասխանատու մարդ էր, ու դրա համար իրեն շատ էին հարգում, միշտ ասում էին՝ Հովոն երբեք գործը չի խառնում ընկերության հետ: Ու այսօր իր ընկերներն ու նրանց ընտանիքներն ամուր կապ են պահում իմ ու աղջիկներիս հետ: Դրանից թանկ բան չկա»: Հիշում է, թե ամուսինն իրեն որքան է աջակցել, երբ հատկապես ծնվեցին նրանց զույգ աղջիկները:

«Ինձ հետ հավասար հոգ էր տանում մեր երեխաների մասին, բառի ամենաուղիղ իմաստով օգնել է ինձ ամեն հարցում: Ասում էր՝ գնա խանութ գնումների, երեխաների մասին հոգ կտանեմ: Իսկ այդ հոգ տանելն իր մեջ ամեն ինչ էր ներառում՝ կերակրելուց մինչև լողացնելը: Սիրում էր պատրաստել, իր պատրաստելուց հետո շուրջն ամեն ինչ հավաք էր, երբ ասում էի՝ թող մնա, ես ամեն ինչ կարգի կբերեմ, ասում էր՝ ի՞նչ տարբերություն: Երբեք չենք վիճել, մեր տանը բարձր ձայն չի լսվել, եթե անգամ եղել է ինչ-որ հարց, քննարկել ենք և անցել առաջ: Դրանք իմ կյանքի ամենաերջանիկ տարիներն էին»: Պատերազմի օրերին Հովհաննեսը ծանուցագիր է ստանում, որ պետք է որպես պահեստազորային մեկնի Արցախ:

«Այդ ժամանակ ընկերոջ հետ չուգունի արտադրամասում էր աշխատում, գնաց զինկոմիսարիատ, ներկայացավ պետի տեղակալին՝ աշխատանք եմ կատարել, վարձատրվել դրա դիմաց, բայց աշխատանքս դեռ չեմ հանձնել, թույլ տվեք աշխատանքս վերջացնել, հետո մեկնել: Ու այդպես էլ վարվեց, աշխատանքը վերջացրեց, կրկին ներկայացավ զինկոմիսարիատ՝ պատրաստ եմ մեկնել: Հոկտեմբերի 5-ի առավոտյան, երբ պետք է աշխատանքի գնար, զանգ ստացավ՝ 15 րոպե ժամանակ ունեք, որ հրաժեշտ տաք ձեր ընտանիքին և ներկայանաք: Մի քանի իր վերցրեց ու գնաց, անգամ չթողեց, որ ճանապարհեմ իրեն, ճակատս համբուրեց՝ գնացի, ձեզ լավ կնայեք, կապի մեջ կլինենք: Նույն օրը երեկոյան իրենք շարժվում են դեպի Արցախ, գիշերը երկուսի կողմերն ինձ նամակ է գրում, որ արդեն Վարանդա են հասել: Խոսում էինք մի քանի րոպե, ժամերով խոսել հնարավոր չէր, միայն ասում էր՝ լավ եմ, ձեզ լավ նայեք, երեխեքը ո՞նց են, ի՞նչ են ասում»: Լիանան նշում է, որ ամուսնու և նրա հետ եղած տղաների անհետ կորելուց հետո են նրանց ընտանիքի անդամները շատ մանրամասներ իմացել:

«Հոկտեմբերի 8-ն էր, զանգ չեկավ, ինձ մոտ տագնապ էր, երկու օր չզանգահարեց: Հոկտեմբերի 10-ին զանգեց՝ լավ եմ, ամեն ինչ նորմալ է: Մեր զրույցների ժամանակ ուրիշ բաներ էլ էր ասում՝ բարձիթողի վիճակի, հրամանատար չունենալու և այլ հարցերի մասին: Հոկտեմբերի 10-ից հետո էլ երկու օր զանգ չստացա: Հոկտեմբերի 13-ի առավոտյան ինձ զանգահարում է տղաներից Հրաչյայի մայրիկը՝ Հովհաննեսը փոխանցել է, որ ամեն ինչ լավ է: Հրաչյան զանգահարել էր տուն, զրուցել ու նաև փոխանցել, որ ինձ զանգահարեն, ասեն, որ Հովհաննեսի մոտ ամեն բան կարգին է: Երեխաներին տարա դպրոց, վերադառնում էի տուն, Հովոն զանգեց՝ բալ, ո՞նց ես, ի՞նչ կա- չկա, ձեզ պինդ պահեք, ձեզ շատ եմ սիրում: Իսկ ես լսում էի պայթյունների ձայները, ու կապն ընդհատվեց: Երբ հետո բոլոր փաստերն ի մի բերեցինք, հասկացանք, որ այդ զանգից հետո նա վիրավորում է ստացել: Դրանից հետո որևէ լուր չունեի իրենից: Հոկտեմբերի 14-ին է դեպքը տեղի ունենում»: Տղաների հարազատներն այդպես էլ չեն կարողանում զոհվել բառն արտասանել:

«Տղաները լինում են Վարանդայի Ղարղաբազար դիրքում: Երևանից մեկնելուց հետո նրանք եղել են Վարանդայի զորամասում, երեք օր առանց զինվորական համապատասխան հագուստի՝ կասկա, զրահաբաճկոն և այլն, զենքի մասին չեմ էլ խոսում: Գիտեմ, որ հոկտեմբերի 14-ին իրենց դիրքի վրա բայրաքթար է ընկնում, Կառլենը զոհվում է, Հովոն, Զաքարն ու Պետոն բեկորային վիրավորում են ստանում: Ժամկետային զինծառայողներից Հովսեփ Խաչատրյանն առաջարկում է վիրավորներին Վարանդայի զորամաս հասցնել, որ առաջին բուժօգնություն ցույց տան: Նստում են «Ուրալը», վիրավորները՝ մեքենայի հետևի մասում, երկու տղաները, երկուսի անունն էլ՝ Հովսեփ, առջևի մասում: Զորամասի ճանապարհին դիվերսիա է լինում, հետևակը հարձակվում է մեքենայի վրա, չորս հոգին զոհվում են, Հովսեփներից մեկն է ողջ մնում»: Հետո արդեն, երբ տղաների հարազատները չէին կարողանում նրանց հետ կապ հաստատել, տեղեկություն ստանալ, սկսեցին իրար «գտնել», իրար հետ կապ հաստատել:

«Հովհաննեսը հինգ ամիս անհետ կորած էր: Այդ ընթացքում մեկ օր տանը չենք եղել, տարբեր գերատեսչությունների դռներ եմ թակել: Ամեն տեղ եղել եմ»: Ամուսնու զոհվելու լուրը Լիանան ավելի ուշ է իմանում՝ ողջ ընթացքում նրան փնտրելով անհետ կորածների մեջ: Նաև մտքեր են ունեցել, որ գուցե տղաներին գերեվարել են: «Տղաների մարմինները գտնելու հարցում դիմեցինք փրկված տղային, գումար հավաքեցինք, որ նա մեկնի Արցախ: Այստեղից պաշտոնատար անձինք կապվեցին Արցախի պաշտոնյաների հետ, որ կարողանան որոնողափրկարարական աշխատանքների միջոցով տղաների մարմինները դուրս բերել: Հինգ ամիս նրանք եղել են բաց երկնքի տակ: Հետո արդեն մեր ուժերով տղաներին Գորիսից տեղափոխեցինք Երևան: Մայրիկի հետ Հովոյի առաջին նույնականացումը չեղավ, անգամ ուրախացա՝ ուրեմն Հովոն չէ: Զանգահարեցին՝ պետք է երեխաներին բերեք նույնականացման համար: Մարտի ութի առավոտյան ինձ «նվեր» արեցին, որ ամուսնուս նույնականացումը եղել է»: Երկար, ժպիտով ու հույզերով, կարոտով ու ափսոսանքով լի զրույցները միշտ պետք է վերջանան հարցով՝ իսկ ապրելու ուժ որտեղի՞ց գտաք:

«Նախ՝ ասեմ, որ ժամանակի ընթացքում դատարկությունն ավելի է մեծանում, չի լցվում: Կապ չունի, որ երեխաներ ունես, զբաղվածություն, մի այնպիսի դատարկ տեղ կա, որ ոչ մի բանով չի լցվում: Իր գնալու օրը մի ուրիշ՝ քնքուշ հայացքով ինձ նայեց՝ այնքան հպարտ եմ, որ դու իմ կինն ես, շնորհակալ եմ Աստծուն դրա համար, դու առանց ինձ այնքան լավ կմեծացնես մեր աղջիկներին: Հոգիս տակնուվրա եղավ այդ խոսքերից՝ իրար խոսք ենք տվել, որ մեր երեխաներին միասին ենք մեծացնելու: Չգիտեմ՝ կանխազգացո՞ւմ էր, թե՞ ինչ, ինչո՞ւ այդ խոսքերն ինձ ասաց: Ինձ միշտ ասում էր՝ դու ուժեղ ես, ամեն ինչ կարող ես հաղթահարել, ցանկացած դժվարություն: Հիմա իմ ապրելու իմաստը ոչ միայն մեր երեխաներն են, այլ նաև Հովոն: Նա նվիրյալ էր ամեն հարցում, ամեն տեղ, անձնազոհ էր յուրաքանչյուրի հանդեպ: Նրա տեսակը պետք է ճանաչեն: Հիմա այնպես եմ ապրում, որ հետագայում արժանի լինեմ իր հետ հանդիպմանը»:

Հ. Գ. - Հովհաննես Պորտուգալ յանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև «Տիգրան Մեծ» շքանշանով: Հովհաննեսի կինը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով: Հովհաննեսը հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Ամենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու Նավթի գներն աճել են Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԲաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված