Գիտնականները 10 րոպեանոց թեստ են մշակել քաղցկեղի ախտորոշման համար
LifeShabat.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի գիտական թիմը մշակել է քաղցկեղի ախտորոշման 10 րոպեանոց թեստ, որն արվում է թքի միջոցով:
Ինչպես նշում է The Telegraph-ը, «հեղուկ բիոպսիայի» թեստի ժամանակ ուսումնասիրվում են թքի մեջ եղած գենետիկ նյութերը, որոնք կապված են քաղցկեղի առաջացման հետ: Մասնագետները նշել են, որ թեստը կարող է անցկացվել հենց բժշկի սենյակում:
«Թքի մի կաթիլն էլ է բավական թեստն անցկացնելու ու 10 րոպե անց պատասխանը տալու համար»,-նշել է Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Վոնը:
Հետաքրքրական է, որ թեստի այս տարբերակը հնարավորություն է տալիս քաղցկեղն ախտորոշել զարգացման ամենավաղ փուլերում:
«Քաղցեկղի ախտորոշումը զարգացման նախնական փուլում կարող է ճակատագրական լինել»,-հավելել է Վոնը` մանրամասնելով, որ ներկայում թեստի միջոցով հնարավոր է ախտորոշել թոքերի քաղցկեղը:
Սակայն նա հույս է հայտել,որ կատարելագործման դեպքում այն կկարողանա ախտորոշել նաև քաղցկեղի մյուս տեսակները: