Ալիևի «կարուսել»-ը կամ ադրբեջանցի ուսանողները՝ ընտրակեղծարարներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 7-ին Ադրբեջանում մեկնարկած արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակ տարբեր տեղամասերում ուսանողների բազմակի քվեարկության համար կիրառվելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։
Այս մեթոդը, որը կոչվում է «կարուսել», նկատվել է բազմաթիվ ընտրատեղամասերում, գրում է «Թուրան»-ը:
Տարօրինակ է, որ դիտորդները չեն հարցնում, թե ինչպես են տարբեր հասցեներում ապրող տասնյակ երիտասարդներ քվեարկում նույն տեղամասում, շարունակում է պարբերականը։
«Թուրան»-ի թղթակիցները նման դեպքեր նկատել են օրվա առաջին կեսին մայրաքաղաքի Յասամալ եւ Նասիմի թաղամասերում։