Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN


Քանի՞ «փոքրիկ Սահմանադրություն» ունես դու.... «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թշնամի Ալիևի հետ Փաշինյանի ու նրա կառավարության վարած «բանակցությունների» սյուժետային գիծը որոշ չափով մտազուգահեռվում է կկվի մասին թումանյանական քաջածանոթ պատմությանը: Առնվազն այն իմաստով, որ աղվեսը, սպառնալով կտրել ծառը, որի վրա կկվի բունն է, հիմար կկվին այդպիսով ստիպում է կամովին ցած նետել իր ձագերին: Հերթով: Շանտաժն ու սպառնալիքն «աշխատում» են, քանի դեռ, ինչպես հիշում եք, ագռավը, որոշակի տեղեկատվական-բացատրական աշխատանքների արդյունքում, կկվին չի հասկացնում, որ աղվեսը նրան պարզապես հիմարացնում է:

Հիմա, որոշակի առումով, Փաշինյանի «խաղաղության օրակարգն» է («պայմանագիր», «դարաշրջան», «խաչմերուկ»): Եվ այսպես. Փաշինյանի «խաղաղարար» դոկտրինը (ներողություն այս իշխանության պարագայում նման բառ օգտագործելու համար) 2020-ի նոյեմբերի 9-ից հետո այն էր, թե՝ առանց մի կրակոցի թշնամուն հանձնենք ազատագրված տարածքները լրիվությամբ, որպեսզի խաղաղություն լինի: Հանձնեցին թշնամուն Քարվաճառը, Քաշաթաղի մնացյալ մասը, հանձնեցին բուն ՀՀ տարածքից Գորիս-Կապան ճանապարհը: Խաղաղություն, բնականաբար, չեղավ ու չէր էլ կարող լինել: Հակառակը, թշնամու ախորժակն է՛լ ավելի բորբոքվեց:

Հետո վրա հասավ «Արցախը տանք ու խաղաղ ապրենք» փաշինյանական մտասևեռման շրջանը, միաժամանակ իշխանական քարոզիչները զլեցին «խի՞ պիտի մեր էրեխեքը էդ Ղարաբաղի (ղարաբաղցիների) համար կյանքները վտանգեն» մուղամը: Չերկարացնենք. Փաշինյանն ու իր իշխանությունը ուրացան Արցախը (Պրահա, 06.10.2022 թ.), բնիկ հայկական Արցախը հռչակեցին թշնամապատկան տարածք, իսկ թշնամու ցեղասպանական ագրեսիայի պայմաններում Արցախն ու արցախի հայությանը թողեցին մեն-մենակ, անօգնական և անպաշտպան վիճակում: Հանրագումարում՝ Արցախը հանձնեցին թշնամուն, բայց... էլի խաղաղություն չեղավ ու չէր էլ կարող լինել: Ասե՞նք, որ թշնամու ախորժակն է՛լ ավելի գրգռվեց:

Թեպետ, «գրգռվելը» ի՞նչ ցավ է. թշնամին սպառնում է զավթել Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Տավուշը, Արարատի մարզի մի զգալի մասը, առհասարակ, Հայաստանն էլ հիշատակում է ոչ այլ կերպ, քան՝ «Արևմտյան Ադրբեջան», զանազան վիրտուալ քարտեզներում հասնում է այն բանին, որ ՀՀ քաղաքներն ու գյուղերն արդեն իսկ նշվում են ադրբեջանական «անվանումներով»: Կարճ ասած՝ խաղաղություն չկա ու չի էլ կարող լինել նման՝ թույլիկ-վախկոտային, «տանք՝ հանգիստ ապրենք»-ական քաղաքականության պայմաններում: Եթե իհարկե, այն, ինչ անում է Փաշինյանը, կարելի է համարել քաղաքականություն: Հիմա էլ աղվեսը, կներեք, թշնամին, ասում է՝ «այ, որ Սահմանադրությունը փոխե՜ք, որովհետև դրա նախաբանում Անկախության հռչակագրին հղում ունեք, իսկ էնտեղ Արցախի մասին եք խոսում... այ, էդ ժամանակ նոր խաղաղություն կլինի»:

Ու... Փաշինյանը, իր ական անձնակազմը չեն ասում, թե՝ դու ո՞վ ես առհասարակ, քո ի՞նչ գործն են մեր երկրի Սահմանադրությունը կամ Անկախության հռչակագիրը, գնա՝ քո հակահայ-ֆաշիստական պետական գաղափարախոսությամբ կամ թուրքերի հետ կնքած հակահայ «Շուշիի հռչակագրով» զբաղվի: Չէ՛ նման բաներ չեն ասում: Հակառակը՝ ձայնակցում են թշնամուն և կրկնում նույն տխմարությունները ՀՀ Սահմանադրության, Հայաստանի Անկախության հռչակագրի մասին: Ու, որպեսզի քիչ չթվա, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, անհարգալից, վիրավորական արտահայտություններ են անում ՀՀ պետական Զինանշանի, Օրհներգի վերաբերյալ: Ավելին, Փաշինյանն ու իր իշխանությունը այնպիսի արագությամբ են «զուգահեռ թեմաներ» նետում լրատվադաշտ, որ հանրությունը, նրա քաղաքականապես ակտիվ հատվածը շարունակ «շեղող» թեմաների վրա են ընկնում՝ չկենտրոնանալով հիմնականի վրա: Սա՝ ինչպես ստերի դեպքում:

Մինչ լրատվամիջոցները, լրագրողները, փորձագետները ֆիքսում են իշխող ռեժիմի նետած մեկ-երկու սուտ կամ կեղծիք, Փաշինյանն ու թիմակիցները հասցնում են դաշտ նետել էլի մի 10 հատ նոր սուտ, «կուտ» կամ աղմկահարույց թեմա (հայտարարություն, անհիմն պնդում կամ խեղաթյուրում): Գանք Սահմանադրությանը և Փաշինյանի այն կեղծ պնդումներին, թե... Հայաստանի Մայր օրենքն է խանգարում, որ խաղաղություն լինի, այս, այն: Եթե վերաձևակերպելու լինենք, ապա Փաշինյան-Ալիև դուետը ասում է, թե՝ «հանձնենք Սահմանադրությունն ու խաղաղ ապրե(ն)ք»: Հասկանալի է, դրան հաջորդելու է՝ «հանձնենք Անկախության հռչակագիրն ու խաղաղ ապրե(ն)ք»-ը, հետո՝ էլի մեկ այլ բան ու այդպես շարունակ: Կարճ ասած՝ «կկու, կկու... քանի՞ «փոքրիկ Սահմանադրություն» ունես դու, շուտով ձգիր մի հատը ցած, թե չէ, հրեն՝ «բայրակթարը» սրած....», կամ նման մի բան: Բայց Նիկոլ Փաշինյանը, որքան էլ կամենա, որքան էլ իր «երփներանգաբերետ» ոստիկաններին ուղարկի հանրության վրա ու դեմ, ինչ էլ անի, Սահմանադրության նախաբանն ու անփոփոխելի հոդվածները չի կարող փոխել: Դա նրան, իհարկե, չի խանգարելու, որ իր ուզածն անի, քանի դեռ, ինչպես իրեն է թվում, «ուժը պատում է»: Բայց միևնույնն է:

Եթե անգամ գնա դրան, ապա Անկախության հռչակագիրը չի կարող միանձնյա չեղարկել, անգամ՝ ՔՊ-ի ամբողջ կոհորտայով չի կարող: Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է: Իսկ ծննդյան վկայականը չեղարկվում կամ ավելի ճիշտ՝ ուժը կորցնում է, գիտեք, թե որ դեպքում: Ուստի պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում է, թե պետք է մտածել Հայաստանի չորրորդ հանրապետության մասին: Նա միտումնավոր չի բարձրաձայնում, որ դրա համար պետք կլինի լուծարված հռչակել Հայաստանի Հանրապետությունը: Լռության է մատնվում և այն, թե ի՞նչ կամ ինչե՞ր կարող են լինել ՀՀ-ն լուծարելու մասին հայտարարելուց հետո:

Ճիշտ նույն կերպ թշնամի Ալիևը առայժմ չի հայտարարում իր հաջորդ պահանջներն ու պայմանները: Չկասկածեք, որ «Սահմանադրություն փոխելուց» հետո հաջորդ պահանջը ավելի ծանր ու սրիկայական է լինելու: Բայց հարցը նույնիսկ դա չէ: Հարցն այն է, թե արժե՞ սպասել թշնամու նորանոր ու նվաստացուցիչ պահանջներին, եթե անգամ դրանք մեր հանրությանը փոխանցվում են Փաշինյանի կառավարության նման «միջնորդի» միջոցով, թե՞ պետք է վերջապես վերհիշել, որ մենք ազգ ենք, ժողովուրդ ենք, հասարակություն ենք ու, ըստ այդմ, ունենք մեր պահանջներն ու անելիքը, ինչպես իշխանության հետ կապված, այնպես էլ՝ թշնամու սպառնալիքների:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Արարատում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ «Ford»-ն էլ՝ բախվել դրանց, վիրավnրներ կանՈչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 18/06/26Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՎթար է․ ջուր չի լինելու Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Ինչու է առաջանում ամառային դեպրեսիան և ինչպես պայքարել դրա դեմՆակամուրան հնարավոր է միանա իտալական թոփ ակումբինՀունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԲարձրորակ սուրճը կարո՞ղ է նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնիՀունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու
Ամենադիտված