Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասին Բելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին Անդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը Անթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակ Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ

ՔՊ-ականները հանուն լավ կյանքի պատրաստ են լիզել անգամ Փաշինյանի կոշիկները

Նիկոլ Փաշինյանի վարչախմբին կոռուպցիոն բնույթի սկանդալներն ուղեկցում են կառավարման առաջին իսկ օրվանից։ Այդ փաստը, սակայն, չի խանգարել երբեք Փաշինյանին ու նրա սպասարկուներին առանց աչք ճպացնելու հայտարարել, թե Հայաստանում «համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված»։

Որքան միջազգային կառույցները, անգամ վարչախմբի հետ սերտ կապված Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը պնդում են, թե կոռուպցիայի դեմ պայքարում որևէ իրական առաջընթաց չկա, այնքան վարչախմբի պարագլուխը լկտիանում է, իսկ կոռուպցիոն սխեմաներում առաջին հերթին ներգրավվում են նրա մերձավոր շրջապատի անձինք։ Սուտ կլինի ասել, թե կոռուպցիայի դեմ պայքար չկա։ Կա, սակայն այնքանով, որքանով դա բխում է Նիկոլ Փաշինյանի սեփական պահանջմունքներից։ Վկան, պետական բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների դեմ հարուցված քրեական վարույթներն են։ Վերջին դեպքը, հիշեցնենք, ըստ Սահմանադրության, երկրի երկրորդ դեմքի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումն էր։ Ամենևին չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, պետք է նշել, որ երիտասարդ կնոջ նկատմամբ կալանքի կիրառումը չափից դուրս դաժան էր ու հստակ ազդակ պարագլխի կողմնակիցներին, որ չփորձեն ոտնձգել իշխանության վերին օղակի շահերին, մտքներով էլ չանցնի, որ կարող են անպատիժ մնալ քաղաքական ինքնուրույնության ցանկացած դրվագում։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս վախ չի զգում ընդդիմությունից, ինչը չի կարելի ասել սեփական թիմի մասին։ Փաշինյանը, լավ ճանաչելով իրեն իշխանության բերած շրջանակներին, գիտե, որ անհրաժեշտ պահին չեն վարանի փոխարինել իրեն որևէ անիմաստ թիմակցով։ Ի վերջո, Փաշինյանի թիմակիցներն էլ աչքի չեն ընկնում գաղափարներով, մարդկային որակներով, և չեն վարանի անհրաժեշտ պահին փուռը տալ իրենց փաբերից դուրս բերած, պարտքի ցուցակներում հայտնվելուց փրկած, շատ դեպքերում էլ որևէ տնակում ցուրտ մահճակալին քնելու փոխարեն շքեղ բնակարաններում ու առանձնատներում ապրելու շանս տված Փաշինյանին։ Ընդհակառակը, պոպուլիզմի գծով կգերազանցեն նույն Փաշինյանին՝ նրա դեմ իրենց վարքը որպես հայրենասիրության դրսևորում ներկայացնելով։ Իսկ մինչ այդ ստիպված են կռանալ Փաշինյանի առջև, հանդուրժել իրենց հարազատների կալանքը, «պարոն վարչապետ» մրմնջալով օգտվել իշխանական կերակրատաշտից։ Իսկ հարազատները... իսկ հարզատները, ոչինչ, մի քանի ամիս էլ կանցկացնեն ճաղերի ետևում՝ վասն «ոչ բռնի, թավշյա հեղափոխության»։ 

Տիգրան Մելիքյան

Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումըՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգըԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցումԵրևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել էԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրելԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. ՊեսկովՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմայինՌուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը
Ամենադիտված