Գիտնականներ. տարեկան 5.5 մլն մարդ է մահանում օդի աղտոտվածությունից
ՀասարակությունԱմբողջ աշխարհում տարեկան մոտավորապես 5.5 մլն մարդ է մահանում օդի աղտոտվածության պատճառով, ասված է այն զեկույցում, որը ներկայացվել է Գիտական առաջընթացի ամերիկյան ասոցացիայի ժողովի ընթացքում:
Էլեկտրակայանների, գործարանների, տրանսպորտի արտանետումների, նաեւ ՝ ածուխ այրելու հետեւանքով օդում հայտնվող թունավոր միկրոմասնիկներ շնչելը լրջորեն բարձրացնում են սրտի հիվանդությունների ու թոքերի քաղցկեղի հավանականությունը, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:
Ըստ հետազոտության ՝ օդի աղտոտվածությունը ավելի շատ մահերի պատճառ է դառնում, քան ռիսկի այնպիսի գործոններ, ինչպիսիք են անբավարար սնունդը, ճարպակալումը, թմրադեղերի գործածումը ու ոչ անվտանգ սեքսը:
Օդի աղտոտվածության հետեւանքով մահերի կեսից ավելին բաժին են հասնում Չինաստանին ու Հնդկաստանին:
Հետազոտողները, որոնք իրենց աշխատանքի մանրամասների մասին հայտնել են Վաշինգթոնի խոշորագույն գիտական փառատոնում, Չինաստանին ու Հնդկաստանին արդեն կոչ են արել իրենց գերակայությունը դարձնել նորագույն տեխնոլոգիաները, որպեսզի նվազեցնեն թունավոր նյութերի արտանետումները::
Որոշ տվյալներով, Չինաստանում տարեկան մոտավորապես 1.6 մլն, իսկ Հնդկաստանում ՝ մոտավորապես 1.3 մլն մահ կապակցված է օդի աղտոտման հետ: